Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Խզե՛ք պայմանագիրը. հերիք եղավ, կյանքներս կերան». Տիգրան Ավինյան

«Խզե՛ք պայմանագիրը. հերիք եղավ, կյանքներս կերան». Տիգրան Ավինյան
50
Այսօր, 12:06

«Ոռոգման ցանցի մտահոգությունները բարձրաձայնվում էին շատ ավելի վաղ: Ազատության պողոտայի ծրագրում ինքներս մեզ թույլ տվեցինք գնալ ու փաստացի մտահոգությունների արդյունքը տեսնել: Այսինքն, երբ այն ժամանակ ասվում էր՝ էս խողովակը չի աշխատելու, ասում էին՝ աշխատելու է. մի հատ տրաքեց, մի հատվածը փոխեցին, հետո մյուս հատվածում տրաքեց, մինչև որ ամբողջ խողովակաշարը պարզվեց՝ բռակ է»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Պետք է շտապ խզել, թող գնան սև ցուցակ, հերիք եղավ, կյանքներս կերան, Պռոշյան-Պարոնյան սաղ տարին քանդած թողեցին, Ազատությունն էլ ամիսը մեկ անգամ ֆանտան էր, որովհետև որոշել էին գնալ էժան տարբերակով»,- զայրացավ նա:

Տիգրան Ավինյանը բարկացավ