Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները

Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
132
Այսօր, 12:31

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր՝ Ուկրաինայում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը ևս 90 օրով՝ մինչև 2027 թվականի հունվարի 28-ը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդվում է երկրի խորհրդարանի պաշտոնական կայքում։

Նախաձեռնությունն արդեն փոխանցվել է համապատասխան հանձնաժողովների և Գերագույն ռադայի քննարկմանը։ Եթե պատգամավորները կողմ քվեարկեն, դա կլինի ռազմական դրությունը երկարաձգելու 21-րդ որոշումը՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր։