«Նոր էսկալացիան խիստ կանխատեսելի էր». Գայանե Աբրահամյան
![]() 290 Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 16:00 ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Ցավոք, այս նոր էսկալացիան խիստ կանխատեսելի էր ու դա ոչ միայն տեսանելի էր Ալիևի հռետորաբանությամբ, այլև ռուսների՝ Ալիևի հետ սկսած նոր մեղրամսից։ Ադրբեջան-ԵՄ հուշագրից հետո խիստ սպասելի էր, որ Պուտինը նորաթուխ «կարկանդակներ» է շնորհելու, քանի որ այլևս «մտրակի» որևէ մեխանիզմ չունի, իսկ կարկանդակները սովորաբար մեր հաշվին են տրվում, սա պատմական փաստ է։ Այս ամենը պարզից էլ պարզ էր, միակ բանը, որ դեռ զարմացնում է ինձ, ռուսական կողմից ակնկալիքներն են, ռուս խաղաղապահներից պահանջներն ու նեղացկոտ հայտարարություններն են։ Բազմաթիվ հստակ փաստեր են արձանագրվել, վերջին՝ ամենաթարմը Փառուխում, հստակ ապացուցում է, որ Ալիևի՝ այս մասշտաբի սանձարձակությունն անհնար է առանց Մոսկվայի, առնվազն, լռելյայն համաձայնության կամ, ավելի հավանական է հենց խրախուսմամբ-աջակցությամբ։ Իսկ մեր կողմից ինչ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը որոշակի կառավարելիության տիրույթում պահելու համար, բացի սխալ ու անհեթեթ հայտարարություններից, անցյալի «սխալների» մասին չափազանց սխալ «վերլուծություններից» ու պատմական ռևիզիոնիզմից»։ Աղբյուրը` Գայանե Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
