«Ռուսաստանը վաճառքի է հանել այն ամենը, ինչը դեռ վաճառվում է, լիկվիդային արժեք ունի․ նման մի բան է Արցախը»․ Աղասի Ենոքյան
![]() 410 Կիրակի, 07 օգոստոսի, 2022 թ., 16:24 Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գրառումը․ «ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԻԿՈԼ՝ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ Ռուսաստանին գոյատևելու համար անհրաժեշտ է նավթ ծախել, ինչն աշխարհը չի թույլատրում, Մոսկվային անհրաժեշտ է այլ ապրանքներ ծախել, ինչի համար չի թույալտրվում ռուսներին վճարել։ Դրա համար նա դիմել է Թուրքիային՝ տարածաշրջանի պոռնիկին, ով արդեն դառնում տարածաշրջանի տերը։ Ռուսաստանն ուզում է ադրբեջանական (իմա՝ թուրքական) խողովակներով նավթ ու գազ ծախել։ ԵՄ-ն միամիտ չէր, երբ հայտարարում էր Ադրբեջանից այնպիսի ծավալների ածխաջրածիններ գնելու մասին, որն Ադրբեջանը երբեք չէր կարող արդյունահանել։ Բնականաբար, Բրյուսելը խոսում էր այն մասին, որ ինքը պատրաստ է աչք փակել Բաքվի խողովակներով հոսող ռուսական նավթ ու գազի վրա։ Ռուսատանը ուզում է, որ իր ապրանքների համար վճարեն պոռնիկի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանկերով, իսկ իր դաշնակցի հանդեպ Արևմուտքը չի կարող շատ խիստ լինել։ Այս մանր ու մեծ ծառայությունների դիմաց Մոսկվան ցանկանում է վճարել նրանով, ինչն իր սեփականությունը չէ, բայց ինչին ինքը տիրապետում է։ Դա Սիրիայում Ասադի ունեցած, կամ Ասադի մանդատով ձեռքբերումներն են։ Բայց նախևառաջ դա Արցախն է, որտեղ իր ռազմական ներկայությամբ Ռուսատանը խաղաղության պատրանք է ստեղծում, բայց իրականում Արցախին ապրանքային տեսք է տալիս, փաթեթավորում է վաճառքի համար։ Եվ պետք չէ մեղադրել Ռուսաստանին, նա լուծում է իր գոյության, իր վերապրելու խնդիրը։ Իսկ հիմա Նիկոլի մասին, ինչի մասին ուզում էի քիչ հետո խոսել։ Նիկոլն այժմ շատ նման է Ռուսաստանին, նա ուզում է հնարավորինս երկար ապրել, դրա համար էլ նա վաճառում է այն, ինչն իր սեփականությունը չէ, բայց ինչին ինքն այժմ տիրապետում է․ Արցախը, իսկ վաղը՝ Հայաստանը։ Նրան էլ պետք չէ մեղադրել, Նիոկլը բավարարում է իր ամենահիմնական բնազդը՝ կյանքի խնդիրը։ Աղբյուրը` Աղասի Ենոքյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
