«Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում». Արտակ Զաքարյան
![]() 257 Երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ., 16:12 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․ «Համախմբում՝ ընդդեմ կործանման և հանուն դիմակայուն, անվտանգ ու խելացի պետության: Հայ քաղաքական, գիտական, մշակութային, զինվորական, հոգևոր և բիզնես էլիտաներ. հորդորն առաջին հերթին ձեզ է վերաբերում: Ցանկացած պատճառաբանություն այլևս հավասարազոր է լինելու պետության դեմ ոտնձգության: Ցանկացած մարդ, ով ապրում է երկրագնդի վրա, և իրեն հայ է համարում, պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի ահագնացող վտանգի դեմ: Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում: Մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները: Ինչ-որ մեկից նեղացել եք, թե ոչ, գաղափարական եք, թե անգաղափար, ռուսամետ եք, թե արևմտամետ, քաղաքականությամբ հետաքրքրված եք, թե ոչ, հայրենասեր եք, թե կոսմոպոլիտ, քյավառցի եք, մշեցի, թե սյունեցի... Այդ և նմանատիպ տարբերակումներն այսուհետ միայն վնաս են բերելու: Համախմբվել է պետք հանուն անանց արժեքների, հանուն ամենակարևորի: Այլապես կորցնելու ենք ամեն ինչ. պատիվ, գործ, բիզնես, անվտանգություն, ինքնություն, կրթվելու, ստեղծագործելու, ազատ ապրելու և ինքնակազմակերպվելու հնարավորություն... Աշխարհում շուտով կրկին գործելու է միակ բիրտ կանոնը. «ուժն է ծնում իրավունք» (արդեն սկսել է գործել): Թույլ ու անկազմակերպ ազգերը (նրանց պետությունները) դառնում են անպաշտպան և վերածվում են թիրախի: Ցավոք՝ մենք դարձանք առաջիններից մեկը, որովհետև ունենք օտարների կողմից զանգերով կառավարվող և սեփական կաշվի մասին մտածող դավադիր իշխանություններ: Որովհետև չկարողացանք բոլորին բացատրել, որ քվեն ուժ է, և չի կարելի քվեարկել թշնամու շահերի օգտին: Չի կարելի քվեն նվիրել նրան, ով խաբել, սպանության ու հայրենազրկման է ենթարկել: Արդյոք պե՞տք է հաշտվենք կործանարար իրականության հետ: Արդյոք պե՞տք է մեզ համարենք անկարող և հետևենք, թե ինչպես են մեզ խաբելով ու մանր հարցերի վրա ուշադրություն շեղելով՝ հանձնում թշնամու «բարեհաճությանը»: Աշխարհում տեղի են ունենում գլոբալ գործընթացներ և ակամայից թվում է, թե մենք, որպես ազգ, անզոր ենք դրա դեմ: Այո՛, մեր դեմ կազմակերպվել է անարդար պատերազմ և դավադիր պարտություն ենք կրել: Այո՛, քաղաքական ուժերից շատերը չունեն լայն հեղինակություն և ի զորու չեն միայնակ առաջնորդել: Այո՛, բոլորս մտածում ենք խաղաղության մասին և ստիպված համակերպվում ենք կատարվողի հետ: Բայց դա չի նշանակում, որ միմյանց մեղադրելով՝ պետք է համակերպվենք Արցախի հայաթափման ու հայկական պետականության կորստի հետ, քայքայենք մեր պաշտպանունակությունը, թուլացնենք մեր դիմադրողականությունը, դառնանք անկազմակերպ հանրույթ և կրկին հայտնվենք ցեղասպանության վտանգի տակ: Սա ենթադրություն չէ, այլ՝ դաժան իրականություն: Ելքը մեկն է. համախմբում՝ ընդդեմ կործանման և հանուն դիմակայուն, անվտանգ ու խելացի պետության»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
