«Մեր բանակը կանգնած է լրջագույն վերափոխումների անհրաժեշտության առջև». Արման Բաբաջանյան
![]() 273 Հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ., 14:30 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Նախօրեին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, 2003թ. ծնված շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ մահացած զինծառայողը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից։ Մեր բանակը կանգնած է լրջագույն վերափոխումների անհրաժեշտության առջև և խնդիրը հայկական բանակի կառավարումը խորհրդային մտածողությունից հնարավորինս արագ ազատելն է: Պետք է բանակի կառավարումն ու բանակային քաղաքականությունը մշակող բարձրագույն պաշտոններում հնարավորինս շատ ներգրավվեն մարդիկ, որոնք զերծ են խորհրդային մտածողության կաղապարներից, որոնք կարողանում են ազատ մտածել, խնդիրները համակողմանի և կարծրատիպերից դուրս դիտարկել, որոնք հասկանալով բանակի պահպանողական էությունը, կարողանում են այդ էությունը սպասարկել բավական ճկուն մոտեցումներով: Համաշխարհային բանակաշինության ժամանակակից փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական, հեռահար հաջողության հասել են արևմտյան քաղաքակրթության, արևմտյան արժեհամակարգի և մտածողության վրա կառուցված բանակները, որոնք այժմ կենտրոնացված են ՆԱՏՕ-ում: Խնդիրն ամենևին Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չէ: Պարզապես պետք է ոչ միայն արտաքինով, ձևով, այլ նաև բովանդակությամբ կիրառել հաջողակ բանակաշինության փորձը: Այլապես, հատկապես դաժան պատերազմում պարտությունից հետո, բանակում շարունակում է իշխել բովանդակությամբ, մտածողությամբ բանակաշինության, այսպես ասած, հակառակ «քաղաքակրթական բևեռը»՝ ռուսականը, որն ինքն այսօր լուրջ ճգնաժամի մեջ է, և կրկին այն պատճառով, որ մտածողությունը մնացել է խորհրդային ժամանակներում: Բանն այն չէ, որ ՆԱՏՕ-ական արժեհամակարգի երկրների բանակներն իդեալական ու անթերի են, իսկ խորհրդա-ռուսականը՝ թերարժեք: Ամենևին: Խոսքն ընդհանուր նկարագրի, մրցունակության, ժամանակակից համաշխարհային թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական միտումների հանդեպ համարժեք լինելու մասին է: Այդ առումով, Հայաստանը պետք է իր բանակում, պաշտպանական համակարգում կատարի կա՛մ մտածողության վերափոխում, կա՛մ մտածողների փոփոխություն, ինչին պետք է ուղղված լինեն նախարարության քարոզչական ռեսուրսները, հենց դրանով, դրա շուրջ քննարկումներ ծավալելով պետք է գրավել հանրային ուշադրությունը»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
