«Թվացյալ «խաղաղություն» բերածը խոստովանում է, որ Ադրբեջանը մեր դեմ անվտանգային նոր սպառնալիք է ձևավորում»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար։ Այս հայտարարությունը երեկ արել է Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ է, սա զուգահեռվել է Ադրբեջանի ու Թուրքիայի համար փաստաբանությամբ, բայց դա դեռ մի կողմ։
Այստեղ ուշագրավն այն է, որ իբր Արցախը հանձնելով ու Ադրբեջանի պահանջները կատարելով թվացյալ «խաղաղություն» բերածը խոստովանում է, որ Ադրբեջանը մեր դեմ նոր անվտանգային սպառնալիք է ձևավորում։ Ադրբեջանը սա անում է արդեն չորս տարի, մասնավորապես 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր, երբ Ալիևը հայտարարեց՝ «այս տարածքում երբեք Հայաստան չի եղել, և ներկայիս Հայաստանը պատմականորեն ադրբեջանական հող է»։
Ավելի քան չորս տարի ՀՀ ղեկավարությունը ոչ մի քայլ չի արել Ադրբեջանից եկող ազգային անվտանգության սպառնալիքը չեզոքացնելու համար։ Արդյունքում այդ սպառնալիքը ոչ միայն չի վերացել, այլև գնալով ավելի մեծ ծավալներ է ստացել, ու դա արվել է Ադրբեջանի բռնապետ ղեկավարի ուղիղ հրահանգով։ Փաստացի, Արցախի հարցում վարած քաղաքականությունը բերեց ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի առաջմղմանը։ Դրա չեզոքացման դեմ ոչ մի քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական գործիքակազմ չի կիրառվել, փոխարենը մեզ տրված կարևոր ժամանակը օգտագործվել է Ադրբեջանի համար նոր միակողմանի զիջումներ իրագործելու, հակաեկեղեցական արշավ իրականացնելու, ՀՀ անկախության հռչակագրի դեմ պայքարելու, հայկական Սփյուռքի, հայ ժողովրդի ինքնութենական հենասյուների դեմ քայլեր անելու համար։ Այս քայլերից Հայաստանը ավելի ուժեղ է՞ դարձել, թե՞ հակառակը՝ խոցելի ադրբեջանական սպառնալիքների հանդեպ։
Իսկ ես շարունակում եմ պնդել, ինչպես որ արել եմ վերջին չորս տարիների ընթացքում անհոգնել ու փաստական աշխատանքով՝ սա ազգային անվտանգության սպառնալիք է։ Այն չպետք է դառնա ներքաղաքական գզվռտոցի թեմա։ Սրան պետք է տրվի հստակ «զավթողականություն» քաղաքական գնահատականը։ Այն պետք է չեզոքացվի ժամանակին ու խելացի աշխատանքով։ Մեր սերունդները ՉՊԵՏՔ է վճարեն մեր այսօրվա անգործության գինը․․․»։

Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում (տեսանյութ)
3816:18
«Թվացյալ «խաղաղություն» բերածը խոստովանում է, որ Ադրբեջանը մեր դեմ անվտանգային նոր սպառնալիք է ձևավորում»․ Տաթևիկ Հայրապետյան
3616:06
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3615:48
«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման (տեսանյութ)
4815:18
«Գլխավոր խնդիրը մնում է միասնական պայքար մղելը»․ Լիդյա Մանթաշյան
4915:12
Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5314:54
«Ուկրաինայում բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ Ռուսաստանի համար օրինական թիրախ է»․ ՌԴ ԱԳՆ
9514:43
«ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը ձեռնտու չէ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը»․ Հայկ Այվազյան
5614:24