Գերմանացի բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմի հայտարարությունը. «2026 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ՝ կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց, 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին, դեռևս չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։
Նրան չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, և չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտությունները։ Տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։ Չնայած առողջական ծանր վիճակին և ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությանը՝ նախորդ դատական նիստերին նա կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել է դատարան։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությամբ ապահովվել են որոշ տեղային լուծումներ, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջության և կյանքի համար առկա վտանգը չի վերացվել։
Խաչատրյան ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։ Փաստաբանները միջնորդել են, որպեսզի բժշկին թույլատրվի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել իր բուժառուին, սակայն տեսակցությունը չի թույլատրվել։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում նշանակված է հերթական դատական նիստը, և ենթադրվում է, որ Գագիկ Խաչատրյանը կրկին կտեղափոխվի դատարան։ Պաշտպանական կողմը միջնորդելու է նիստն անցկացնել հնարավորինս դռնբաց՝ ապահովելով հանրային վերահսկողությունը և միաժամանակ պահպանելով անձնական ու առողջական տվյալների գաղտնիությունը։
Ստեղծված իրավիճակը պարունակում է խոշտանգման լրջագույն հատկանիշներ։ Անձի առողջության և կյանքի հիմնարար իրավունքները չեն կարող պայմանավորված լինել նրա կարգավիճակով կամ նրան վերագրվող մեղադրանքներով։ Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ուշադրության կենտրոնում պահել տեղի ունեցողը և լուսաբանել դատական նիստը»:

Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
10700:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
7100:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
88Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
86Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
109Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
94Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
89Երեկ, 17:54
«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
86Երեկ, 17:12