Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպել են 4 անգամ, հեռախոսազրույց ունեցել ավելի քան 500 անգամ
![]() 699 Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 12:51 Թուրքական Hurriyet պարբերականը որոշ տեղեկություններ է հայտնել Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շփումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը հղում է կատարել Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն աղբյուրին: Նշվում է, որ կողմերը մինչ այս պահը հանդիպել են մեկ անգամ Մոսկվայում և 3 անգամ՝ Վիեննայում և հեռախոսազրույց են ունեցել ավելի քան 500 անգամ։ «Ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների տրանսպորտի, առևտրի և արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաները պատրաստվում են քննարկել նորմալացման գործընթացի շրջանակներում ձեռնարկվող քայլերի տեխնիկական ասպեկտները։ Հուլիսին Վիեննայում հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները բացելու վերաբերյալ։ Դրա շրջանակներում նախատեսվում է քննարկել տեխնիկական պատվիրակությունների կողմից ձեռնարկվելիք քայլերը և կազմել ճանապարհային քարտեզ։ Հաջորդ հանդիպման վայրը, որը տեղի է ունենալու սեպտեմբերին, դեռ հստակեցված չէ»,- նշվում է հրապարակման մեջ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
