«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի հիմնական պահանջը հայտնի է»․ Նորայր Նորիկյան
![]() 293 Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 23:00 «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Նվաստացուցիչ պայմաններով մեզ պարտադրված խաղաղություն․․․ Իմ կարծիքով, թշնամական արդի պայմաններում, եթե ամբողջությամբ անտեսվեն մեր շահերը, բացառված է, որ հաստատվի անպիսի խաղաղություն, որը տևական կլինի․․․ Սա կլինի նվաստացուցիչ պայմաններով մեզ պարտադրված խաղաղություն։ Լսե՛ք, ուժերի այսպիսի հաշվեկշռով գնալ խաղաղության հաստատման, կամ առնվազն պոզիտիվ երկխոսության, ոչ միայն բարդ է, այլև գործնականում անհնար։ Եկե՛ք իրատես լինենք․ թշնամանքի այսպիսի մթնոլորտում Հայաստանի ռազմավարական նպատակն ու խնդիրը առաջիկա տասնամյակում Ադրբեջանի հետ պետք է լինի այդ թշնամության կառավարումը, մասնավորապես՝ հնարավոր մեծ պատերազմը կանխելը։ Այդ խնդիրը կարող է լուծվել զսպումների մի ամբողջ համալիր միջոցառումներ իրականացնելով, ինչպես նաև ռազմավարական կայունություն ապահովելու միջոցով՝ օգտագործելով քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և բազմաթիվ այլ ռեսուրսներ․․․Մինչև Ադրբեջանը դուրս գա հետպատերազմական էյֆորիայից, իսկ մենք՝ ջախջախված վիճակից։ Մեր խնդիրն է ապահովել ռազմավարական անխոցելիություն և անել առավելագույնը, որ նոր պատերազմ չբռնկվի։ Եկեք սթափ ու իրատեսորեն հաշվարկենք մեր ռեսուրսները և հասկանանք, թե այս փուլում մենք ո՞ր խնդիրն ենք ի վիճակի իրապես լուծել՝ խաղաղության հաստատման, թե՞ նոր պատերազմի բռնկումը կանխելու»։ Աղբյուրը` Նորայր Նորիկյան |

«Հիբրիդային հարձակում, քաղաքական նոր ճնշումներ. Ի՞նչ անել». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
10703:06
«Արցախցիներին ներկայացվող չզոհվելու մեղադրանքը պարկեշտության նվազագույն սահմաններից ստոր է»․ Հրանտ Խաչատրյան
14402:06
«Մեր արդարադատության հնազանդության ճչացող վկայություններից է»․ Վարդան Հարությունյան
13901:06
«Ադրբեջանցին չի կարող լինել ՀՀ-ի անվտանգության երաշխավորը, այն էլ՝ միակ»․ Ոսկան Սարգսյան
17500:24
«Այսօրվա իրականության մեջ սատանայի թիվը 16-ն է»․ Արմեն Աշոտյան
16200:06
«Ընդդիմությունն այս 8 տարում այդպես էլ չի ստեղծել պայքարի ենթակառուցվածք»․ Կարեն Վրթանեսյան
160Երեկ, 23:42
«Կալանք չպետք է կիրառվեր, սա կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
224Երեկ, 23:24
Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
166Երեկ, 23:06
