Պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստով

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Երևանի տարբեր վայրերում պայթուցիկի տեղադրման մասին հաճախակիացած ահազանգերի վերաբերյալ հայտարարություն է տարածել.
«Վերջին ամիսներին պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը տարբեր մարմիններին փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով։
Էլեկտրոնային նամակներ ուղարկող անձանց պարզելը մեծ մասամբ տևական և բարդ գործընթաց է։ Կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է նաև այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են լինում։
ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պայթուցիկի մասին ահազանգի ստացման դեպքում բնակչության անվտանգությունից ելնելով՝ հաղորդված թիրախներից անպայմանորեն պետք է տարհանվեն քաղաքացիները, ինչպես նաև իրականացվեն ստուգման աշխատանքներ։
Թեև նախկինում հնչած բոլոր ահազանգերը եղել են կեղծ, սակայն ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները շարունակում են պահպանել բարձր զգոնություն և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք սահմանված են նման արտակարգ հաղորդումների համար»,- նշված է հայտարարությունում։

«Իմաստ ունի՞ սրան բան ասել»․ Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
2815:36
Գերմանացի բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին
3815:30
«Հարկերը, տուրքերը բարձրացել են, որ ամիսը 1,5 մլն դրամով գրատախտակի գնան»․ Վահե Գրիգորյան
5314:48
«Կարևոր նախագիծ է, սակայն այս տեսքով օրինագիծը խիստ սահմանափակ հնարավորություններ է ստեղծում»․ Հայկ Խանումյան
5714:18
«Սա համակարգային խնդիր է»․ Քրիստինա Վարդանյան
6612:30
«Իմ անձնական օդանավն է. պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7712:18
Իրանում լայնածավալ վարժանքներ են սկսվել (տեսանյութ)
16312:12
«Հարցը բարձրացնելու պահից ստուգումներ պետք է լինեին բոլոր կետերում»․ Արուսյակ Հոխիկյան
7711:36