«Խանումյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել». Արսեն Բաբայան
![]() 390 Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ., 16:12 «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլից հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Բերձոր, Աղավնո և այլ համայնքներում հանդիպել է բնակչությանն ու հորդորել, որ մինչև սահմանված ժամկետի ավարտը նրանք լքեն իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հանձնվելու են Ադրբեջանական Հանրապետությանը։ Նույն տեղեկության համաձայն՝ նախարար Խանումյանը բնակչությանը հայտնել է նաև, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է ֆինանսական օգնություն, սակայն պայմանով, որ վերջիններս իրենց բնակավայրերը լքելուց չեն այրի կամ վնասի Ադրբեջանական Հանրապետությանը թողնվող տները և շինությունները։ Այս առնչությամբ 10-ն օր առաջ Խանումյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել առաջադրելով հետևյալ հարցերը. 1) արդյոք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն Արցախի Հանրապետության Աղավնո, Բերձոր և այլ համայնքներում հանդիպել է բնակչությանը, որի ընթացքում նրանց հորդորել է սահմանված ժամկետում լքել իրենց բնակավայրերը, 2) արդյոք այդ հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանը բնակչությանը հայտնել է, որ այլ տարբերակ նրանք չունեն և թշնամու կողմից ֆիզիկապես չոչնչանալու համար պետք է լքեն իրենց բնակավայրերը, 3) արդյոք լքվող համայնքների բնակիչներին նախարար Խանումյանը հայտնել է, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է աջակցություն, օգնություն կամ որևէ այլ հատուցում։ Եթե այո՛, ապա դրանք ինչ հատուցումներ կամ աջակցություններ են, 4) արդյոք նախարար Խանումյանը հայտնել է բնակչությանը, որ սույն հարցման 3-րդ կետում նշված հատկացումները կարող են տրամադրվել այն պայմանով, որ բնակավայրերը լքող բնակիչները չեն ոչնչացնի, այրի կամ վնասի թողնվող տները, շենքերը և այլ գույք։ Եթե այո՛, ապա խնդրում ենք հայտնել, թե ինչ իրավական հիմքով կամ ում կողմից է այդպիսի պահանջ սահմանվել։ Նախարար Հայկ խանումյանը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքը, մինչ օրս չի պատասխանել հարցմանը»: Աղբյուրը` Արսեն Բաբայան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
