Տիգրան Ավինյանը «Սուրմալու» էր գնացել վարչական շրջանների ղեկավարների հետ. ինքնահռչակ քաղաքապետը. «Ժողովուրդ»
![]() 228 Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած աղետի ֆոնին իշխանական շատ գործիչներ, կարծես թե, անձնական փիար են կառուցում. մեկը մաքրամաքուր կոշիկներով լուսանկար է հրապարակում, թե անդադար աշխատում են, մյուսը, ձեռքերը երկարացրած, ցուցումներ է տալիս ու ծխահարվում և այլն: Բայց ամեատպավորիչը Երևանի ինքնահռչակ քաղաքապետի, ավելի ճիշտ՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հայտնությունն էր դեպքի վայրում: Նա առիթը բաց չթողեց գովազդ անելու և հայտարարեց, թե «Սուրմալու»-ի տարածքում է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու։ Այս իրողությունն ու հայտարարությունն արդեն խնդրահարույց են: Ինչո՞ւ. բացատրենք: Նախ՝ դեռ պաշտոնապես ոչ ոք չի հայտնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին, իսկ հերթական ընտրություններն էլ հաջորդ տարի են լինելու: Թեկնածու լինելու համար դեռ շատ ժամանակ կա: Մյուս հանգամանքը՝ Ավինյանն իրեն չի կարող հռչակել ամբողջ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, քանի որ, մեր տեղեկություններով, ՔՊ կուսակցության վարչության անդամներից նրան ընտրել է միայն կեսը և գումարած մեկ ձայն: Բայց տարօրինակն այդ իրավիճակում այն էր, որ Ավինյանին ինչ-որ բաներ էին զեկուցում ԱԻՆ պաշտոնյաները, իսկ դեպքի վայրում նրա հետ միասին գնացել էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը և երկու վարչական շրջանների աշխատակազմերի մի քանի ներկայացուցիչներ: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
