«Հայաստանն իր պատմության ճակատագրական հանգրվանն է ապրում»․ Արման Բաբաջանյան
![]() 169 Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 16:36 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Հայաստանն իր պատմության ծանրագույն, ճակատագրական հանգրվանն է ապրում․ հարցերի հարցն է՝ ինչպես ենք առաջ շարժվելու, ի՞նչ ռազմավարություն է որդեգելու հայկական պետականությունը, ի՞նչ ուժերով, ինչպիսի՞ ազգային և համազգային կարողություններով ենք ապահովելու Հայաստանի հարատևությունը։ Ո՞վ/ո՞վքեր են, մեր երկրին պատուհասած արհավիրքներից հետո, Հայաստանի իրական հակառակորդներն ու թշնամիները, բայց որ ավելի կարևոր է՝ մեր երկրի դաշնակիցները, բարեկամները և գործընկերները։ Այդ նոր ռազմավարությունը չի կարող լինել մեկ քաղաքական ուժի, այն պետք է լինի մեկ ժողովրդի ռազմավարություն: Դրա նպատակային ուղենիշների ներքո պետք է կառուցվի հայկական պետականության արժեքա-բարոյական կոդեքսը, որից պետք է բխի դրա սահմանումը, որն էլ պետք է մի կողմից լինի պետական ողջ օրենսդրական բազային փիլիսոփայական հենքը, մյուս կողմից որևէ իշխանությանն այդ օրենքների շրջանակում պահող հոգևոր-քաղաքացիական ուժը»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
14201:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
18700:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
366Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
832Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
425Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1106Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1023Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
891Երեկ, 14:24
