«Ես ու կուսակցության անդամները չենք մասնակցելու այսօրվա հանրահավաքին». քաղաքագետ
![]() 416 Երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ., 09:54 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ես ու կուսակցության անդամները չենք մասնակցելու այսօրվա հանրահավաքին Էդգար Ղազարյանին մոտիկից չեմ ճանաչում, ըստ այդմ՝ իրավունք չունեմ կասկածի տակ առնել նրա մտադրությունների անկեղծությունը: Սակայն խնդիրն անձերը չեն, հռչակված շարժման բովանդակային, ինստիտուցիոնալ բաղադրիչներն են: Դրանք հավատ չեն ներշնչում, քաղաքական ռեալիզմի հետ որևէ աղերս չունեն: «Անկախության շարժում» անունը խիստ հավակնոտ է, որի տակ քողարկվում է քաղաքական բովանդակության բացակայությունը: Ինքնիշխանությունն ունի բովանդակություն ու այն չի կարելի սահմանափակել որոշակի քաղաքական, պատմական, ժամանակային միջակայքում ընդունված փաստաթղթի ֆետիշացմամբ: Ի վերջո, դա չի կարող նպաստել Հայաստանի սուբեկտության մեծացմանը, իսկ կոնկրետ (ոչ կարգախոսային) բովանդակություն Ղազարյանից չեմ լսել: Այս նախաձեռնության հետ հասցրեցին նույնանալ հին համակարգի գրեթե բոլոր սեգմենտները, ինչը գրեթե անհնար է դարձնելու նոր շարժման շուրջ հանրային կոնսոլիդացիան: Եվ վերջապես. Հայաստանը կարիք ունի ոչ թե ընդդիմադիր բլից-կրիգային սցենարների, որոնք դատապարտված են ձախողման, այլ բովանդակությամբ ու ինստիտուցիոնալ խորքային լուծումներով այլընտրանքային բովանդակության: Դրանց մասին կփորձեմ խոսել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության սեպտեմբերի 21-ի համագումարում: Գալով թիմային՝ արձանագրեմ, որ վերը նշված հանգամանքների բերումով, ես ու կուսակցության անդամները չենք մասնակցելու այսօրվա հանրահավաքին: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
