«Բյուրեղավան համայնքի ղեկավարը քաղաքական հաշվեհարդար է տեսնում մրցակցի կնոջ նկատմամբ»․ Նորայր Նորիկյան
![]() 236 Երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ., 11:30 «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Հարգելի՛ հայրենակիցներ, Համայնքի գործող ղեկավար Հակոբ Սուրենի Բալասյանը, ով շուրջ 14 տարի ղեկավարում է Բյուրեղավան համայնքը և հավակնում ևս 5 տարի ղեկավարել այն, հերթական նախընտրական արշավը մեկնարկել է բառիս բուն իմաստով իր մրցակցի ընտանիքի անդամի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու անփառունակ գործընթացով, ինչը խոսում է նրա ունեցած լրջագույն մտավախության և առաջիկա ընտրություններում պարտություն կրելու անխուսափելիության մասին: «Արդար Հայաստան» կուսակցությունը նույնպես մասնակցում է նշված համայնքի ավագանու ընտրություններին, որի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքում մեծ հեղինակություն վայելող, պարկեշտ, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող Արմեն Համազասպի Սարգսյանը։ Հակոբ Բալասյանը ս.թ. հուլիս ամսին իր մոտ է հրավիրել Բյուրեղավանի «ԱՐԵՎ» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրեն Էլինա Հայրապետյանին, ով հանդիսանում է Արմեն Սարգսյանի կինը և առաջարկել նրան ընդգրկվել իր ղեկավարած ընտրական ցուցակում: Վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո սկսվել և մինչ օրս շարունակվում է ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հետապնդում Էլինա Հայրապետյանի նկատմամբ: Վերջինս, ով 10 տարի ղեկավարում է Բյուրեղավանի «ԱՐԵՎ» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատությունը և իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, հանկարծ վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ Հակոբ Բալասյանի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի՝ կամայականորեն աշխատանքից ազատելու նպատակով արհեստական հիմքեր ստեղծելու համար: Հատկանշական է, որ նշված մանկապարտեզում ենթադրյալ խախտումներ հայտնաբերելու նպատակով ստուգումներ իրականացնելու համար Հակոբ Բալասյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամներից մեկը հանդիսանում է նույն համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող անձի կինը, իսկ Հակոբ Բալասյանի գլխավորած ընտրական ցուցակը առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Արդար Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է նշված վարքագիծը, իշխանություններից պահանջում է ձեռնարկել իրենց իրավասություններից բխող բոլոր օրինական միջոցները՝ իսկապես արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, միաժամանակ հորդորում է Բյուրեղավան համայնքի բոլոր բնակիչներին տուրք չտալ որևէ սադրանքի, որևէ ճնշման, որևէ ապօրինի ազդեցության և սեպտեմբերի 25-ին իրենց վստահության քվեով ընտրել օրինական, հեղինակություն վայելող ավագանի: «Արդար Հայաստան» կուսակցությունը հետամուտ է լինելու, որպեսզի քաղաքական դրդապատճառներով որևէ հետապնդում իրականացնող յուրաքանչյուր ոք ենթարկվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության»: Աղբյուրը` Նորայր Նորիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
