«Անկախության հռչակագիրն «ապահարզան» էր Խորհրդային Միության հետ»․ Արամ Մանուկյան
![]() 256 Երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ., 12:00 ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1990 թվականի օգոստոսի 23-ին ազատ ընտրություններով ձևավորված Գերագույն Խորհուրդն ընդունեց ՀՀ Անկախության Հռչակագիրը։ Հռչակագիրն աննախադեպ փաստաթուղթ էր և՛ իրավական, և՛ քաղաքական առումով։ Այն ազդարարեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը և, ներառելով ազգային ազատագրական շարժման, Ղարաբաղ կոմիտեի, ՀՀՇ-ի գաղափարական ու ծրագրային դրույթները, ԳԽ հնգամյա գործունեության ուղեցույցը դարձավ։ Հռչակագիրն այն նախասահմանադրությունն էր, որի վրա հիմնվեցին պետականության կառուցման, ժողովրդավարական իստիտուտների կայացման և շուկայական տնտեսության անցման գործընթացները։ Գերագույն Խորհուրդը և կառավարությունը մինչև 1995 թ. Սահմանադրության ընդունումը առաջնորդվել են այս փաստաթղթով։ Հռչակագիրն ազդարարեց կոմունիստական բռնապետության, ամբողջապես մի կուսակցության վերնախավի կողմից ղեկավարվող դարաշրջանի ավարտը։ Այն ամրագրեց, որ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածքը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները նրա ժողովրդի սեփականությունն են։ Հռչակագիրը փաստորեն «ապահարզան» էր Խորհրդային Միության հետ։ Կենտրոնի հետ այն հստակեցրեց բոլոր հարաբերությունները՝ իրավական, քաղաքական, տնտեսական, սեփականատիրական բնագավառներում, սահմանեց բոլոր բաժանարար գծերը։ Անկախության Հռչակագիրը մեր նախորդ սերունդների ամբարված երազն է, մեր սերնդի հավաքական արժանապատվության վկայականը, մեզ հաջորդող սերունդների ինքնիշխան ու անվտանգ ապրելու երաշխիքը։ Սիրենք ու պահպանենք այն»։ Աղբյուրը` Արամ Մանուկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
