«Արզաքանցյանը երևի մոռացել է...». Պետրոս Մակեյան
![]() 260 Երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ., 12:36 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական դաշտը վերածվում է կրկեսի Իմ՝ 21.08.22 թվականի Փաշինյան-Արզաքանցյան համագործակցության գաղտնազերծման ֆեյսբուքյան հրապարակմանը, որում ես արձանագրել էի, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի լծակներն օգտագործում է անձնական շահերի սպասարկման համար, ինչին պատասխանել էր Տիգրան Արզաքանցյանը՝ չհերքելով իմ կողմից ներկայացված փաստերը, մասնավորապես՝ չի պատասխանել այն հարցին, թե ինքը որպես ո՞վ և ի՞նչ հիմքերով է շարունակում մասնակցել արտախորհրդարանական կուսակցությունների հավաքներին։ Արզաքանցյանը երևի մոռացել է, որ մեր հանդիպումներին նաև մասնակցել են այլ հեղինակավոր մարդիկ և նրանք ներկա են եղել, թե ով ինչ է առաջարկել։ Այո՛, ես բարձրաձայնել եմ «Հայկական Ժամանակ» թերթի իմ փայաբաժինը վաճառելու մասին, ինչն արել եմ նաև հրապարակային։ Հ. Գ. Նախկինների ժամանակ օլիգարխները և մեծահարուստները սիրաշահում էին իշխանություններին, որպեսզի թույլատրեին պատգամավորական մանդատ «գնել», իսկ այժմ նրանք կուսակցություններ են ձևավորում և ձգտում իշխանության մաս կազմել, ավելին՝ նույնիսկ փորձում են «քաղաքական մտքեր» ձևակերպել, արդյունքում՝ քաղաքական դաշտը Նիկոլի հովանու ներքո վերածվում է կրկեսի։ Հ. Գ. Վերստին հաստատում եմ, որ Նիկոլը և իր խմբակն աղետ են մեր պետականության համար և նրանցից օր առաջ պետք է ազատվել և ոչ թե համագործակցել»։ Աղբյուրը` Պետրոս Մակեյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
