«Աշխատանքային օրվա աշխատանքային ժամին վարչապետը գտնվում է Սևանի իր ամառանոցում». Էդգար Ղազարյան
![]() 398 Երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ., 20:12 «Ինձ թվում է՝ ես Նոստրադամուսն եմ»,- Փաշինյանի հետ չստացված հանդիպումից հետո հայտարարեց Էդգար Ղազարյանը: Ապա նա դիմեց վարչապետին. «Ես չէի եկել քեզ հետ անձնական հարցեր քննարկելու, դու հո շատ լավ գիտես ինչ վիճակի ես հասցրել այս երկիրն ու այս ժողովրդին: Դու կորցրեցիր քեզ համար ամենակարևոր պահը՝ շիտակ խոսքով լսելու այն հիմնավորումները, թե դու ինչու պիտի հեռանաս: Ես ինձ հետ մի փաստաթուղթ էի վերցրել, որ պիտի իր համար կարդայի: 2018 թ., մայիսի 8: Մայիսի 8-ը մինչև նրա իշխանության գալը կոչվել է Եռատոն: Խորհրդանշական կերպով այդ օրը դարձավ ողբերգալից օր, որովհետև նա սրիկայաբար, ամենավերջին կեղտոտ խաբեբայի նման զավթեց մեր ժողովրդի իշխանությունը, պարփակեց իրեն ոստիկանական այսպիսի հսկայական ուժերով: Տեսեք՝ ինչ ուժերով են դիմավորում ինձ, երբ որ շենքը դատարկ է, չկա վարչապետ: Պարզվում է՝ աշխատանքային օրվա աշխատանքային ժամին վարչապետը գտնվում է Սևանի իր ամառանոցում: Որպեսզի իմանանք՝ ինչ արժի սրանց մեկ ամսվա կեցությունը, հարցումներ ենք ուղարկել, մեզ պատասխանել են՝ պետական գաղտնիք է: ՍՈՒ-երի գումարը, զենքի գումարը, Ջաբրայիլի ռազմական չստացված օպերացիան պետական գաղտնիք չեն, որը ինքը լայվերով տրամադրեց թշնամուն, ականապատման «հույժ գաղտնի» գրությամբ քարտեզները գաղտնիք չեն, բայց նրանց ընտանիքի ու 5 շան կեցության ծախսերը գաղտնիք են: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
