«Մեզ համոզելու են, որ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում կամ Սյունիքում նույնպես պետք է հանձնվեն տարածքներ». Ա. Աբովյան
![]() 321 Հինգշաբթի, 25 օգոստոսի, 2022 թ., 01:00 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Չափազանց հետաքրքիր է հետևել, թե ինչպես է այս «խաղաղասեր» իշխանությունը նախապատրաստում «հպարտ քաղաքացիներին» ազգային ինքնասպանությանը։ Առանց չափազանցության՝ Հայաստաանում ներկա ստեղծված իրավիճակը հոգեբանների և վերլուծաբանների կողմից կդառնա ապագայում խորն ուսումնասիրությունների առարկա, թե ինչպես մեր պետությունը և ժողովուրդն «ուրախ և զվարթ» գնում էր ազգային ինքնասպանության։ Օրինակ՝ արդեն իշխանամետ որոշ լրատվական կառույցներ և «խոսացող գլուխներ» սկսում են կամաց-կամաց «հիմնավորել», որ դե Հայաստանը տարբերակ չունի և պետք է համաձայնվի այս կամ այլ ձևաչափով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», այսինքն՝ մեզ արդեն «տակից» համոզում են, որ մենք տարբերակ չունենք և ստիպված ենք լինելու թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակին հանձնել Սյունիքով անցնող տարանցիկ ճանապարհը։ Այս օրերին դուք կրկին կլսեք, որ «տարբերակ չկա», որ մենք «մենակ ենք մնացել» և եթե չհամաձայնվենք, ապա թուրք-ադրբեջանական ոհմակը կսկսի պատերազմ և այլն... Իհարկե, իրենք չեն ասի, որ դրանով փաստացի ամրագրվելու է ապագա պատերազմի հեռանկարները և Հայաստանի մասնատումն ի օգուտ թշնամիների չի բերի «խաղաղություն», այլ՝ հակառակը։ Կամ սրանք կգնան ավելի «ուղիղ» ճանապարհով և փաստացի տրամադրելով միջանցք՝ այնուամենայնիվ, մեզ կրկին կհամոզեն, որ դա «միջանցք» չէ։ Ինչևիցե, Հայաստանի մասնատումը, ըստ թուրք-ադրբեջանական ոհմակի նախագծերի, ընթանալու է զանգվածային տեղեկատվական ճնշումներով «հպարտ քաղաքացիների» հանդեպ։ Իմիջայլոց՝ նույն պատկերը մենք կտեսնենք, երբ մեզ կրկին համոզելու են, որ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում կամ Սյունիքում նույնպես պետք է հանձնվեն տարածքներ թուրք-ադրբեջանական ոհմակին։ Այսինքն՝ մեզ բոլորիս համոզելու են, որ «տարբերակ չկա» և պետք է մեր տունը (բառիս ուղիղ իմաստով) հանձնել թուրք-ադրբեջանական ոհմակին, թե չէ իրենք «կռիվ կսկսեն»։ ...լավ նորություններ էլ ունենք, թե չէ կասեն, որ միայն «վատ բան եմ» գրում, Հայաստանում տեղի ունեցած խայտառակ գնաճի և «հպարտ քաղաքացիների» իրական եկամուտների ահռելի անկման պայմաններում իշխանությունը որոշել է բարձրացնել կենսաթոշակները և նպաստները մի երկու-երեք հազար դրամով»։ Աղբյուրը` Արման Աբովյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
