ՀԿ-ները խստորեն դատապարտում են․ հայտարարություն
![]() 300 Չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2022 թ., 23:45 2022 թ. օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։ Ակցիայի առաջին իսկ րոպեներից կազմակերպիչներին բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանի համազգեստ հագած մարդիկ։ Այնուհետև սկսեցին բերման ենթարկել նաև շարքային մասնակիցներին։ Փաստացի ՀՀ ոստիկանությունը առանց պարզաբանումների ձերբակալություններ է իրականացրել: Նախնական տվյալներով 20 անձ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Ձերբակալվածների մեջ է ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը: ՀՀ ոստիկանությունը չի թույլատրել անգամ բացել բողոքի պաստառները: Այսպիսով ականատես ենք լինում հետադիմական և բռնատիրական երկրներում կիրառվող պրակտիկայի ներդրման մեր երկրում: Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանության գործողությունները: Մարդու իրավունքները, հավաքների ազատությունը և խոսքի ազատությունը գերագույն արժեք պետք է լինեն Հայաստանում: Ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն հ/կ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ "Ազատ քաղաքացի" քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն Իրազեկ քաղաքացիների միավորում Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Հանրային լրագրության ակումբ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
