«Այդ գումարով ծառայությունը շուտ ավարտելու մասին դրույթն ինչո՞ւ չկա հրապարակված». Գեղամ Մանուկյան
![]() 239 Ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ., 17:30 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Զինված ուժերում պարտադիր ծառայությունից 24 միլիոն դրամ «փրկագնով» ազատվելու մասին ՀՀ Պաշտպանության նախարարության մշակած օրինագիծը շարունակում է փոթորկել հանրային կյանքը։ ԲԱՅՑ երկու օր հարցն էր տանջում՝ նախագծի հիմնավորումներում նշված այդ գումարով ծառայությունը շուտ ավարտելու մասին դրույթն ինչո՞ւ չկա հրապարակված օրենքի նախագծում, որը դրված է հանրային քննարկման։ Պարզվում է՝ սրանք, այս իշխանություններն ինչպես ՓՆԹԻ երկիրն են կառավարում, պատերազմի ռազմա-քաղաքական ղեկավարումն են իրականացնում, այդպես էլ այս անգամ են գործել։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ բաժնում խոսել են, իբր պարզաբանել են 24 միլիոն դրամ վճարելու գաղափարը, բայց առաջարկվող օրենսդրական փոխփոխություններում այդ մասին մոռացել են նշել։ ԱՀԱ... շրջանառության մեջ դրված նախագծում գրված է՝ ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <>: Ոչինչ, որ չակերտներն էլ սխալ են։ Բայց ի՞նչ են առաջարկում։ Իրենց դրած չակերտների մեջ որևէ բառ չկա։ Առաջարկը մոռացել են տեղադրել։ Արդյունքում կա գաղափար, բայց օրենսդրական փոփոխության տեսք չի ստացել։ Անհարմար բան է ստացվել։ Իսկ Պապիկյան Սուրենն իր բանակի ու կուրսի ընկերներին, ամեն տեղ գործի տեղավորելու, ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայություն չանցած, բայց բոլոր պաշտոններում նրան ուղեկցած համակուրսեցի, թալինցի Սերոբ Հունանյանին ՀՀ ՊՆ քարտուղարության պետ նշանակելու փոխարեն լավ կաներ իր ղեկավարած գերատեսչության առաջարկած նախագծի չակերտների մեջ դներ առաջարկը։ Թե չէ, էլի դատարկ է մնում այն, ինչպես իրենց ցանկացած արածը»: ![]() Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54

