«ՀՊՏՀ-ից հեռացման պատճառն իմ հասարակական-քաղաքական գործունեությունն է». Էդգար Ղազարյան
![]() 257 Ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ., 20:00 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից հեռացման պատճառն իմ հասարակական-քաղաքական գործունեությունն է։ Այս մասին 24News-ին ասել է արտակարգ և լիազոր դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ով հայտարարել էր «Անկախություն» շարժումը սկսելու մասին՝ նպատակ ունենալով հասնել գործող իշխանության հեռացմանը։ «Ես համալսարանի հետ ունեմ ժամկետային պայմանագիր՝ կնքված մինչև հուլիսի 1-ը, որն ամեն տարի երկարացվում էր, այս տարի չեն երկարացրել, հեռացրել են։ Անցած տարի էլ դիմել էի դոցենտի գիտական կոչում ստանալու համար, բոլոր փաստաթղթերս ներկայացրել էի, քվեարկել են 0 կողմ, 15 դեմ», - հավելել է Էդգար Ղազարյանը։ Եթե մի համալսարանի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, ռեկտորն էլ՝ ՀԱԿ-ի ակտիվիստ Զոյա Թադևոսյանի աղջիկը, ուրիշ ի՞նչ պատճառ պետք է լինի», - ընդգծել է քաղաքական գործիչը։ Հարցին՝ Ղազարյանի համար սպասելի չէ՞ր այս ամենը. «Ինչո՞ւ պիտի սպասելի լիներ։ Ես 22 տարուց ավելի այս համալսարանում դասավանդել եմ, եղել եմ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենը։ Ընդունելություն չեն արել, այս տարի մասնաճյուղը փակեցին, որը ես եմ հիմնադրել։ Համալսարանի ռեկտորատի, գիտխորհրդի անդամ եմ եղել, ամենամեծ ֆակուլտետի դեկանն եմ եղել»։ Հետագա քայլերի մասով գործիչն ասաց. «Պատրաստվում եմ այս երկիրը դարձնել նորմալ երկիր, ամենքս վերադառնանք մեր աշխատանքին։ Դա եմ պատրաստվում անել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
