Էդգար Ղազարյանին ազատել են ՀՊՏՀ-ից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական և հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ազատել աշխատանքից: Լուրը Էդգար Ղազարյանը ստացել է այսօր: Այդ առիթով նա «Առավոտ»-ին ասել է. «Դասատախտակները երեկ են հրապարակել: Քիչ առաջ համալսարանի վարչական մասից փորձեցի ճշտել, թե վերջնականապե՞ս են դրանք հաստատվել, ասացին, որ ամբիոնը չի ներկայացրել ինձ որպես դասախոս՝ նոր ուսումնական տարում դասավանդելու համար: Պարզվում է, որ ՀՊՏՀ ղեկավարությունը, որը գտնվում է ապօրինի ընդհանուր կառավարման վիճակում, քանի դեռ համալսարանի կառավարման խորհրդում նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, որը համաձայն սահմանադրության, իրավունք չունի որևէ այլ պաշտոն զբաղեցնել, այդ թվում՝ հասարակական հիմունքներով պաշտոն, բայց շարունակում է ապօրինաբար մնալ այդ երկու պաշտոններում, որտեղ համալսարանի ռեկտորը մարդ է, որը հայտնվել է գրագողության սկանդալային պատմությունների մեջ և ԲՈԿ-ի որոշմամբ զրկվել այդ գիտական աստիճանից գրագողության ապացուցված փաստերով և ԲՈԿ-ի նախագահի որոշումը չեղարկվել է միայն նախարար Արայիկ Հարությունյանի քաղաքական որոշմամբ, իսկ ռեկտորի ընտրության ամբողջ գործընթացը կասկածելի է իրավական իմաստով և գտնվում է դատարանում, որ համալսարանի կառավարման ամբիոնում ամբիոնի վարիչ էին ընտրել մի մարդու, որը ամբիոնի վարիչի թեկնածու լինելու իրավունք չուներ, ի վերջո, որոշել են ինձ հեռացնել վերջնականապես համալսարանից, որտեղ ես դասավանդում եմ 20 տարուց ավելի»:

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
208Երեկ, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
271Երեկ, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
274Երեկ, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
87017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
87816.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
245216.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
178115.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
111610.07.2026, 15:00