«Պետք է վերջ դնել այս վիճակին». Արթուր Ղազինյան
![]() 318 Շաբաթ, 27 օգոստոսի, 2022 թ., 02:12 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն անտանելի է դառնում. ամենուրեք հուսահատություն ու հիասթափություն է տիրում, նեգատիվի տարափը խեղդամահ է անում մի ամբողջ ազգ ու պետություն: Վիճակն իրականում օրհասական է, համընդհանուր ապատիան ու անտարբերությունը պատել է բոլորին և հատում է թույլատրելիության բոլոր սահմանները: Խրվելով անցյալի մութ էջերը քրքրելու ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու անիամստ հորձանուտի մեջ՝ մենք կործանում ենք մեր երեխաների ապագան, կտրում նրանց իրենց հայրենքում ապրելու ու աշխատելու հավատի վերջին թելերը և նրանց ապագայի հայացքն ուղղում դեպի դուրս: Եթե այսպես շարունակվի, մեծանալու է արտագաղթի ծավալները, դատարկվելու է մեր հայրենիքի վերջին կտորը, որն անխուսափելիորեն բնակեցվելու է քոչվոր ու բարբարոս ցեղերի կողմից: Պետք է վերջ դնել այս վիճակին, այս չդադարող ստորացմանն ու նվաստացմանը: Պետք է անհապաղ ձեռնամուխ լինել արժանապատիվ ապագայի նկատմամբ հավատի ու վստահության վերականգնմանը, համազգային երազանքների ու համապետական նպատակների ձևակերպմանը: Պետք է րոպե առաջ դուրս պրծնել «բերմունդյան եռանկյունու» վերածված «նախկին-ներկա» կործանարար ու անբովանդակ դիսկուրսի ճիրաններից: Պետք է մշակել ու կիրառական դաշտ բերել Հայաստանի ապագայի կոնցեպտը, պետական, տնտեսական ու հանրային կենսագործունեության ոլորտների բարեփոխման ու արդիականացման ռազմավարություններ, հայեցակարգեր ու ծրագրեր: Յուրաքանչյուր Հայ մարդ իրավունք ունի իմանալ, թե ինչպես է փոխվելու իր կյանքը, ինչպես է բարելավվելու իր անվտանգությունն ու բարեկեցությունը: Գոյության սպառնալիքի պարագայում քաղաքական բանաձևերը կենսունակ չեն, քանի որ խնդիրը վերքաղաքական ու վերկուսակցական է, հետևաբար այն պետք է լուծվի վերկուսակցական ու վերքաղաքական հարթության վրա: Հ. Գ. Ավելի կոնկրետ անելիքների մասին կխոսեմ առաջիկա օրերի ընթացքում: Հանկարծ դուխներդ չգցեք, մենք շատ ավելի ծանր վիճակում ենք եղել, բայց գտել ենք ուժ վերականգնվելու և հաղթելու համար: Դա կանենք ևս մեկ անգամ...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
