Գիտնականները վերծանել են հնագույն Պալմիրայի խորհրդավոր գրությունների բազմադարյա գաղտնիքը

Ժամանակակից Սիրիայի տարածքում գտնվող հնագույն Պալմիրա քաղաքը ժամանակին եղել է հզոր կայսրության մայրաքաղաք։ Վերջերս լեհ հնագետներն այստեղ բացահայտել են բազմադարյա գաղտնիք։ Նրանք հայտնաբերել են մեծ թվով գրություններ՝ հասցեագրված ինչ- որ անանուն Աստծո: Այդ գրություններն ստեղծվել են նշանավոր թագուհի Զենոբիի կառավարման օրոք։ Գիտնականներին հաջողվել է վերծանել բոլոր այդ խորհրդավոր գրությունները, որոնց մեծ մասը գրված է արամեերեն լեզվով:
Ո՞ւմ են հասցեագրված հնագույն արևելյան քաղաքի քարե զոհասեղանների վրա գրված բոլոր անանուն գրությունները, խորհրդավոր արտահայտությունները։
Պալմիրայի ամբողջ տարածքում հայտնաբերվել են արամեերեն լեզվով գրված մոտ երկու հազար տարբեր գրություններ, որոնք թվագրվում են մ․թ․ 2-3 դարերով: Այս բոլոր գրությունների ընդհանրությունն այն է, որ նրանք հասցեագրված են ինչ-որ անհայտ աստվածության: «Նա, ում անունը օրհնված է դարերով», «Տիեզերքի տիրակալ», «Բարեգութ»․ այսպես են ստորագրված քարե բոլոր զոհասեղանները, որոնք նախատեսված էին տարբեր զոհաբերությունների համար:
Երկար հարյուրամյակ գիտնականները փորձել են հասկանալ, թե որ Աստծուն են հասցեգրված երկրպագման այս բոլոր խոսքերն ու պատիվները։ Քանի դեռ պատասխանը չէր գտնված, պատմաբանները հորինել էին «Պալմիրայի անանուն Աստված» պայմանական արտահայտությունը:
Գիտնականները բոլոր այս գրությունները մեկնաբանել են՝ որպես միաստվածության դրսևորում այն ժամանակվա հասարակության մեջ: Մեկ Աստծու երկրպագությունն ու նրա անունը բարձրաձայնելու արգելքը շատ նման է հուդայականությանը, շատ արտահայտություններ էլ բիբլիական ենթատեքստեր ունեն:
Ուսումնասիրելով այլ կրոններում ևս Աստծուն անանուն դիմելու դեպքերը, բազմաթիվ այլ հայտնի Աստվածների շարքում, գիտականների համար, այնուհանդերձ, անհասկանալի է մնացել, թե այս դեպքում ինչու է Պալմիրայի անանուն Աստվածն ամենապաշտելին եղել։
Սկզբում գիտականները վերծանված արտահայտությունները վերագրել են միջագետքյան տարբեր աստվածների, օրինակ Բարեգութը՝ Բաբելոնյան պանթեոնի Բել-Մարդուկին, Տիեզերքի տիրակալը՝ փոթորիկների ու պտղաբերության Աստված Վաալին և այլն: Այս բոլորը ենթադրություններ էին: Այժմ գրություններից հնարավոր է եղել հասկանալ, որ այստեղ խոսվում է մեկ Աստծո մասին, որի անունը չեն բարձրաձայնել՝ հարգանքից ելնելով:
Հին աշխարհի բոլոր կուռքերն ունեցել են ոչ միայն անուններ, այլ նաև պատկերվել են, քանդակվել են արվեստի գործերում: Այս դեպքում ոչինչ չի ստեղծվել:
Փաստորեն Պալմիրայի գրություններում մենք տեսնում ենք միաստվածության դրսևորում մոտ 2000 տարի առաջ, այն դեպքում, երբ այդ տարածքներում բնակվող ժողովուրդներն ունեին բազմաթիվ աստվածներ՝ բազմաթիվ անուններով:

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի պատմական հուշարձանները (լուսանկար)
106Երեկ, 22:54
Լճաշենում օծվել են նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը (տեսանյութ)
32011.10.2026, 18:54
«Արցախի դեմ պատերազմը պետք է դիտարկել նաև որպես ինքնության ոչնչացման քաղաքականություն»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
61708.10.2026, 14:00
«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան (ՈՒՂՂՎԱԾ)
64307.10.2026, 22:48
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել
67707.10.2026, 00:00
Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերվել են հայերեն արձանագրությամբ պատմական քարեր (լուսանկար)
63706.10.2026, 19:48
«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
59206.10.2026, 01:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
53705.10.2026, 21:24