«Ուշադրությունից դուրս մնաց մի հանգամանք». Հակոբ Բադալյան
![]() 320 Երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ., 17:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության «թեմայով» Վաշինգթոն-Բաքու «բանավեճի» ֆոնին հայաստանյան ուշադրությունից դուրս մնաց մի հանգամանք, ըստ իս՝ շատ նուրբ և նշանային հանգամանք: Դրան նախօրեի անդրադարձս՝ համանախագահության շուրջ այս օրերին աշխուժացած թեմայի համատեքստում, կտեղադրեմ մեկնաբանություն բաժնում: Խոսքն իրանցի դիվանագետ, հոգևոր առաջնորդ Խամենեիի մերձավոր շրջանակից՝ Աբուլֆազ Զոհրավենդի խոսքերի ձայնագրության արտահոսքն է, որտեղ նա խոսում է, որ Ադրբեջանը սպառնալիք է, Նախիջևանը պետք է միացվի Իրանին և այլն: Ասել, թե իրանյան քաղաքական վերնախավի շրջանակում այդօրինակ տրամադրությունների առկայությունը Բաքվի համար գաղտնիք կամ նորություն է, կլինի մոլորություն: Բայց, մի բան է այն, ինչ գիտես, մեկ այլ բան, երբ այդօրինակ խոսակցությունը գալիս է հրապարակ: Այդ դեպքում առաջանում է արձագանքի կամ դիրքորոշման, վերաբերմունքի խնդիր, կամ՝ լռությունը այդ դեպքում ստանում է որոշակի գին կամ արժեք: Միևնույն ժամանակ, այդօրինակ ձայնագրության ի հայտ գալով, Իրանը թերևս որոշակի «անհարմար» վիճակում է հայտնվում Բաքվի առաջ, հատկապես եթե հաշվի առնենք, որ այս օրերին բավականին իտենսիվացել էր ՌԴ-Ադրբեջան-Իրան Հյուսի-հարավ օրակարգը: Դա թույլ է տալիս որոշակկիորեն նշմարել, թե ինչը կարող էր լինել ավելի լայն թիրախում և նաև շոշափել այս օրերին համանախագահության թեմայի աշխուժացման հնարավոր մոտիվների ավելի լայն շրջանակ: Ինչպես առիթ ունեցել եմ ասելու՝ այդ թեման ներկայումս ԱՄՆ համար գործիք է, ոչ թե նպատակ: Ի դեպ, այդ ֆոնին հայտնի է դառնում, որ օգոստոսի 31-ին, երբ Բրյուսելում Շարլ Միշելի մասնակցությամբ կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը, տեղի կունենա ՌԴ և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույց, հարցերի լայն շրջանակով՝ միջուկային գործարքից, մինչև Կովկաս»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
