«Ո՞ւր է ընդդիմության պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը». Կարեն Վրթանեսյան
![]() 309 Հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ., 02:12 «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարբեր տրամաչափի իշխանական ու մերձիշխանական պրոպագանդիկները վերևից իջեցրած «ֆաս» հրահանգով սկսել են Շուշիի հանձնումը գցել պատերազմի վերջին երկու շաբաթներին ՊԲ հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանի գրպանը։ Այս 2 տարում նույն այդ քարոզիչները, ըստ պահի անհրաժեշտության, ում ասես մեղադրեցին Շուշին հանձնելու մեջ. Վանեցյանին, Ծառուկյանին, Սեյրան Օհանյանին, է՛լ ում ասես։ Շուշի հանձնելու կեղծ մեղադրանքը Նիկոլի համար դարձել է ջեբից ջեբ անցնող «փոխանցիկ դրոշ»։ Ու գիտե՞ք՝ ինչ. Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը ներկայացնող վարչակարգի այս խայտառակ ստերն ու կեղծ օրակարգերը շարունակելու են գերիշխել դաշտում, ի վերջո, դառնալով հանրային հիշողության (collective memory) մի մաս, քանի դեռ որևէ համակարգված ու հետևողական դիմադրության չեն հանդիպում։ Այսինքն՝ Նիկոլն այսօր արդեն նաև գալիք տասնամյակների (եթե ոչ դարերի) «պատմական հիշողությունն» է ձևավորում, որում Արցախն ազատագրած մարդիկ պիտակված են լինելու որպես «հող հանձնողներ»։ Ինչևէ... Կուզեի հարցնել ընդդիմությանը, թե համարյա 2 տարում ինչ է արվել ռազմական այս շարունակվող աղետի գլխավոր մեղավորի բոլոր հանցագործություններն ու ստերը համակարգված ու հասկանալի ձևով բացահայտելու ու հանրության բոլոր շերտերին տարբեր միջոցներով ներկայացնելու համար։ Կուզեի հարցնել, թե ի՞նչ աշխատանք է տարվում տեղեկատվական դաշտում, ո՞ւր են լրագրողական ու քաղաքացիական հետաքննությունները, փորձագիտական վերլուծություններն ու գիտական ուսումնասիրությունները, ի վերջո, ո՞ւր է ընդդիմության պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը... Հարցիս հասցեատերն ընդդիմությունը կլիներ, քանի որ այսօր Հայաստանում միայն այդ ուժերն են, որ ունեն այդ ծավալի աշխատանքը համակարգված ձևով կազմակերպելու անհրաժեշտ միջոցներ (թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական, թե՛ մեդիա)։ Կհարցնեի... բայց չեմ հարցնի։ Որովհետև գիտեմ, որ վերոնշյալ և ոչ մի բան համակարգված ձևով չի արվել, չի արվում ու որևէ լուրջ նախադրյալ էլ չեմ տեսնում, որ կարվի։ Աղբյուրը` Կարեն Վրթանեսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
