«Վերանայեցինք մեր օրակարգային հարցերի ամբողջ փաթեթը». Շառլ Միշելի հայտարարությունը

Նախագահ Շառլ Միշելի մամուլի հայտարարությունը Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից հետո. «Ինչպես պայմանավորվել էինք մայիսին կայացած մեր վերջին հանդիպման ժամանակ, ես այսօր հյուրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։
Սա մեր չորրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մեր քննարկումներն ուղղված էին Հարավային Կովկասի վերջին զարգացումներին և ԵՄ-ի և երկու երկրների հարաբերություններին։
Մեր փոխանակումները բաց և արդյունավետ էին, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ղեկավարներին դրա համար: Մենք վերանայեցինք մեր օրակարգային հարցերի ամբողջ փաթեթը։
Դրական է տեսնել, որ մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ մղելու համար քիչ քայլեր չեն արվել։
Խաղաղության պայմանագիր
Այսօր մենք համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա։
Մարդասիրական հարցեր
Մանրամասն քննարկեցինք նաև հումանիտար, այդ թվում՝ ականազերծման, կալանավորների և անհայտ կորածների ճակատագրի շուրջ։
Նախագահ Միշելը Ադրբեջանին հիշեցրել է հայ կալանավորների հետագա ազատ արձակման կարևորությունը։
ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով։
Սահմանային խնդիրներ
Մենք վերանայել ենք առաջընթացը սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի շուրջ՝ ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ:
Մենք պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում։
Միացում
Մենք վերանայեցինք տրանսպորտային կապերի ապաշրջափակման եղանակների վերաբերյալ քննարկումների առաջընթացը:
Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և նախապատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության:
Հանրային հաղորդագրություններն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հրապարակայնորեն ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում և կշռադատվում է մյուս կողմից:
ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ ուժեղացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման համար՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:
Մենք պայմանավորվել ենք այս ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ»։

Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում (տեսանյութ)
6210:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4310:00
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռեկորդակիր՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների թվով»․ Պուտին (տեսանյութ)
7309:54
«Սա քաղաքական ուղերձ է, որը նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը»․ Արա Պողոսյան
5609:48
Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»
6309:24
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. «Ժողովուրդ»
6409:18
Իսրայելի խորհրդարանը խոսնակ է ընտրել ընդդիմության թեկնածուին
12709:13
«Հարկադրանքի նախկին գործիքներն իրենց սպառել են». Պուտին
13509:07