Օրենքն իր նպատակին չի ծառայելու, փոխարենը մեծ վնասներ է հասցնելու․ «Փաստ»
![]() 229 Հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ., 09:36 «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ցույց է տալիս ժամանակը, Նիկոլ Փաշինյանի իշխանավարման տարիներին ընդունված օրենքների մեծամասնությունը ոչ միայն որևէ օգուտ չեն տալիս, այլ հակառակը՝ մեծ վնասներ են հասցնում երկրին: Դրանք հաճախ կա՛մ պարզապես չմտածված, չքննարկված օրենքներ են ու օրենսդրական փոփոխություններ, կա՛մ միտված են բացառապես իշխանական ուժի ու վերջինիս սպասարկող առանձին անհատների ու միավորների շահերը սպասարկելուն: Դրանցից մեկը ուժի մեջ է մտնելու առաջիկա օրերին, որով արգելվելու են բուքմեյքերական ընկերությունների և շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդները: Արտաքուստ, կարծես, գաղափարը լավն է՝ պայքարել մոլախաղերի դեմ: Իրականում բազմաթիվ փորձագետների համոզմամբ, այս օրենքը իր բուն նպատակին չի ծառայելու, փոխարենը ահռելի վնասներ է հասցնելու: Բանն այն է, որ մասնագիտական շրջանակների ուսումնասիրություններով, բեթինգների գովազդի արդյունքում խաղացողների քանակը փաստացի չի ավելանում, և գովազդի խնդիրը բացառապես առկա մրցակցության մեջ «ստաբիլ» խաղացողներին իրարից «փախցնելն» է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
