««Պտտվող դռներ»-ի մասին անգամ ադրբեջանցի ընդդիմադիրներից եմ լսել». Կարեն Վրթանեսյան
![]() 404 Հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ., 17:54 «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իլհամ Ալիևը բռնապետական մի հնարքի սիրահար է. շինծու մեղադրանքներով ընդդիմադիրների է բռնում, ըստ էության՝ որպես պատանդ, հետո իրենց բաց թողելու շուրջ ամիսներով ու տարիներով բանակցում եվրոպացիների հետ, հետո իր համար ինչ-որ բոնուսներ քերում բաց թողնելու դիմաց ու բաց թողնում... Եվ այդ պատանդներին ազատելուց անմիջապես հետո՝ օրերի ընթացքում, ինչ-որ նոր մարդկանց է բռնում ու պրոցեսը նորից է սկսվում։ Այս պատժիչ հնարքն ինչ-որ ունիկալ տեխնոլոգիա չէ, նույնիսկ անուն ունի՝ «պտտվող դռներ» (revolving doors, մեկնաբանություններում հղում կդնեմ)։ Այդ եզրն առաջին անգամ հենց ադրբեջանցի ընդդիմադիրից եմ լսել, որն ինձ բացատրում էր Ալիևի բռնաճնշումների տրամաբանությունը։ Գանք մեր օրերի Հայաստան... Երեկ կալանքից բաց թողեցին Ավետիք Չալաբյանին, այսօր կալանավորեցին ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։ Արզումանյանը, իհարկե, ընդդիմադիր չէ, բայց դե Հայաստանում հաստատված օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչների համար բոլոր հայերն էլ (առավել ևս արցախցի, առավել ևս զինվորական), այսպես ասած, ընդդիմադիր են։ Ավելի ճիշտ՝ թշնամի»։ Աղբյուրը` Կարեն Վրթանեսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
