«Տասը խորհուրդ ուսանողներին». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Տասը խորհուրդ բոլոր ուսանողներին՝
1. Սովորե՛ք ճանաչել ինքներդ ձեզ։ Մշտապես եղեք ներքին երկխոսության մեջ։ Ազնիվ եղեք հայելու առջև։ Դրա անունը կարող եք դնել խիղճ, ներքին ձայն՝ կարևոր չէ։ Թող հենց ձեր իսկ խիղճը լինի ձեր թիվ մեկ դատավորը։
2. Սովորե՛ք մտածել։ Մի՛ կարծեք, թե մտածելը պարզունակ բան է։ Ուշադրություն դարձրեք ձեր մտապրոցեսին ու սովորեք խուսափել մտքի սխալներից դատողություններում ու եզրահանգումներում։
3. Սովորե՛ք աճել։ Երբեք մի սահմանափակվեք ունեցած աշխարհայացքով։ Գրքեր կարդացեք, ֆիլմեր դիտեք, երաժշտություն լսեք։ Կասկածեք։ Փնտրեք։
4. Սովորե՛ք չհիասթափվել։ Կուռքեր մի՛ ստեղծեք, որ հետո չհիասթափվեք։ Սահմանափակեք ձեր ոգևորությունը։
5. Սովորե՛ք հարգել։ Եթե բոլորը ձեր պես մտածեին, կյանքը կլիներ անհետաքրքիր։ Վիճեք, բայց հարգանքով։ Անգամ եթե կռվում եք, մի՛ կորցրեք հարգանքը։
6. Սովորե՛ք երազել։ Առանց երազանքների կյանքը տաղտկալի է։ Ճիշտ երազանքներ ունեցեք։
7. Սովորե՛ք լռել։ Խոսեք, երբ կարևոր է։ Կարծիք հայտնեք, երբ տեղյակ եք։ Հարգե՛ք ձեր լռությունը։
8. Սովորե՛ք գնահատել։ Զանազանեք թացը չորից, արժեքավորը՝ աղբից, հավերժականը՝ անցողիկից։ Լավ սովորեք։
9. Սովորե՛ք չչարանալ։ Հարվածներն ընդունեք արժանապատվորեն։ Մի՛ թունավորեք ինքներդ ձեզ ատելությամբ։
10. Սովորե՛ք չընդունել ուրիշի խորհուրդները։ Այդ թվում՝ սրանք։ Ձևավորե՛ք ձեր Սահմանադրությունն ինքնուրույն։ Միևնույն է՝ դուք խորհուրդ լսող չեք»։

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
6215:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
7813:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
10113:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
217Երեկ, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
250Երեկ, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
250Երեկ, 00:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
28911.09.2026, 17:12
«Որ գիտելիք չեք տալիս, ո՞ւմ են պետք ձեր շարած գառդոնից պատերը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
25111.09.2026, 16:12