Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլն Ալիևի պահանջով ցանկանում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. ի՞նչն է անհանգստացնում Ալիևին». Էդգար Ղազարյան

«Նիկոլն Ալիևի պահանջով ցանկանում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. ի՞նչն է անհանգստացնում Ալիևին». Էդգար Ղազարյան
322
Հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ., 22:36

Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում «Անկախության շարժում» նախաձեռնության ղեկավար, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ահազանգում է. «2021 թվականի դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴ դատավորների հետ՝ չնայած դա օրենքի խախտում է: Քաղաքական գործիչները ՍԴ դատավորների հետ քաղաքական շփումներ ունենալու իրավունք չունեն: Այդ հանդիպմանը դատավորներից չեն մասնակցել միայն Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը:

Այս հանդիպումը հուշում է, որ Ալիևը պահանջել է Նիկոլ Փաշինյանից՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, որի մասին նա խոսել էր 2021-ի ապրիլին և սեպտեմբերին: Ո՞րն է Ալիևը անհանգստությունը: Հայատսանի սահմանադրությունը հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որը ավելի բարձր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, քան անգամ Սահմանադրությունը: Որովհետև Սահմանադրությունն իր նախաբանով հղում է անում Հռչակագրին: Իսկ Հռչակագրում երկու կարևոր առանձնահատկություն կա՝ 11-րդ կետը վերաբերում է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության ճանաչման դատապարտման պարտավորությանը, որ Հայաստանը հանձնառություն է ստանում՝ որպես պետություն զբաղվել դրանով: Եվ ամենակարևորը՝ Անկախության հռչակագիրն իր նախաբանում հղում է անում Գերագույն խորհրդի և Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ վերամիավորման որոշմանը: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած պայմանագիր՝ լինի խաղաղության, թե համագործակցության, ինչ փաստաթուղթ էլ որ ստորագրվի, դա Սահմանադրական դատարանը չի կարող հաստատել, որովհետև դա ուղիղ հակասության մեջ է գտնվելու ՀՀ անկախության հռչակագրի հետ: Հետևաբար, ցանկացած պայմանավորվածություններ՝ ՀՀ-Ադրբեջանի, ՀՀ-Թուրքիայի միջև, ըստ էության, լինելու են հակասահմանադրական: Ուստի Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ՍԴ դատավորների հետ քննարկել է Ալիևի հետ ձեռք բերված պյամանավորվածությունները, որ փոխեն Սահմանադրությունն ու Անկախության հռչակագրի վրա հիմնվելը»: