Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ. «Հրապարակ»
![]() 279 Ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 12-ին կմեկնարկեն ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ՝ հարցի պատասխանը, ինչպես ընդդիմադիր պատգամավորներն են կատակում, խիստ հարաբերական է։ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ ամենայնի, առաջիկայում կհայտարարեն, որ շարունակելու են միջազգային պատվիրակությունների հետ խորհրդարանական գործունեությունն ու համագործակցությունը, այսինքն՝ եթե խորհրդարանում որևէ պետությունից պատվիրակություն հյուրընկալվի և ցանկություն հայտնի ընդդիմադիրների հետ հանդիպել, իրենք անպայման կգնան խորհրդարան: Ասում են՝ ԱԺ-ում կլինենք նաև սեփական նախաձեռնությամբ, մեր օրակարգով հրավիրված ԱԺ արտահերթ նիստերի, լսումների ժամանակ: Մեր աղբյուրն ասաց, որ, այնուամենայնիվ, նախկինի պես չի լինի, երբ ՔՊ-ականների հետ որևէ նախագծի, թեմայի շուրջ բովանդակային քննարկման էին նստում։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա այստեղ չեն մանրամասնում տակտիկան՝ հրապարակային հայտնել են միայն, որ խորհրդարան կգնան միայն սեփական օրակարգով և վերջ»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
