«Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանարար լինել և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
Այսօր ավանդական շնորհավորանքների, Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս, ինչպես տարիներ առաջ, քանզի անկախությունը վտանգված է, Արցախը դավադրորեն թիկունքից ծանր հարված ստացած, համայն հայության ջանքերով երեք տասնամյակ պահված ու փայփայված, հաղթանակած, անկախ և արժանապատիվ ապրող ու զարգացող Հանրապետության տարածքի զգալի մասը՝ թշնամուն հանձնված:
Եվ քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են Հայաստանում ու Արցախում մի ողջ ժողովրդի անունից և այդ նույն ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնում, բանակցություններ վարում ու երկիր ներկայացնում, Արցախի և նրա անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի համար վտանգներն օրեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու:
Պետականաքանդ և ազգակործան կառավարիչներին օր առաջ հեռացնելը միայն կարող է այս օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու, արժանապատիվ բանակցություններ վարելու, գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն տալ: Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանարար լինել և՛ Արցախի, և՛ Հայաստանի հանրապետությունների համար:
Ես, մեր քաղաքական թիմը, համախոհներն ու աջակիցներն այս գիտակցումով ենք պայքարել և այսուհետ ևս պայքարելու ենք արտաքին ու ներքին թշնամու դեմ:
Անկախության տոնը վերստին նշելու համար յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր ներսում սպանի անտարբերությունը, վախը, հուսահատությունը, հավատա սեփական ուժերին, արթնացնի հայի ազատատենչ ոգին, միանա համընդհանուր պայքարին և կրկին մեկ բռունցք դարձած տեր կանգնի անկախ և ազատ ապրելու մեր իրավունքին:

«Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Ադրբեջանում»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
1016:12
«Կալասը նույնիսկ քարտեզի վրա չի կարող գտնել Վրաստանը». Կալաձե
3816:00
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը կոչ է արել ԵՄ երկրներին դադարեցնել ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը
7415:42
«Պուտինը Truth Social չի կարդում»․ Զելենսկին՝ «էներգետիկ հրադադարի» մասին
9615:18
«ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը ոտնահարել է հանգուցյալ Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածը»․ Ոսկան Սարգսյան
7414:36
«Ամեն ինչ թանկացրին, որպեսզի ապահովեն քաղաքապետի, թաղապետերի միլիոնավոր ռոճիկները»․ Արշակ Սարգսյան
6414:24
«Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը չի գոհացնում Թեհրանին»․ Բաղայի
11214:06
«2018-ին Փաշինյանն ասում էր՝ թալանը վերադարձնելու է. ի՞նչ արեց». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7912:54