«Մտնելու ենք 72 ժամվա ընթացքում Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթացի մեջ». Սաղաթելան
![]() 345 Ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ., 21:30 «Առավոտվանից մենք սկսում ենք նախաձեռնություն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, վերլուծաբանների, փորձագետների, մտավորականների, բոլոր կարող մարդկանց հետ սկսում ենք խորհրդակցություններ։ Կա երկու հիմնական ուղղություն՝ Հայաստանը Նիկոլից հետո զարգացման ծրագիր և շարժումն ավելի ընդլայնելու ու ուժ տալու ծրագիր»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով առաջիկա անելիքները։ «Այս իշխանություններին հեռացնելու համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական և պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով։ Երկու ուղություններով էլ հաջողության կարող ենք հասնել համաժողովրդական լայն ճնշման դեպքում։ Անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի քվեն, որպեսզի գործընթացը մտնի պաշտոնական շրջանառության մեջ։ Մեզ անհրաժեշտ է 36 ստորագրություն։ Վարչապետի թեկնածուն որոշվելու է ժողովրդի մասնակցությամբ։ Երբ մենք ապահովենք 36 ստորագրություն և մեկնարկի գործընթացը, այն տևելու է 48-ից 72 ժամ։ Այդ 72 ժամվա ընթացքում մեզ անհարժեշտ են տասնյակ հազարավոր քաղաքացիներ 24-ժամյա ռեժիմով՝ ընդամենը 72 ժամ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով․ «Եթե մենք 3 օրից մտնենք խորհրդարան և այդ գործընթացը չհաջողվի, այն կհետաձգվի 6 ամսով»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
