Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայաստանում գոյություն չունեն քաղաքական գործընթացներ»․ Ստեփան Դանիելյան

«Հայաստանում գոյություն չունեն քաղաքական գործընթացներ»․ Ստեփան Դանիելյան
274
Երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ., 01:12

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Ներկայիս Հայաստանում գոյություն չունեն քաղաքական գործընթացներ, եկեք անկեղծ լինենք, ինքներս մեզ չխաբենք ու դա ֆիքսենք, առաջ գնալու համար:
Ինչ է նշանակում «քաղաքական գործընթաց»: «Քաղաքական գործընթացը» հասարակական կազմակերեպված խմբերի մրցակցությունն է, ինչի համար պետք է լինեն.
1. ապագայի նախագծեր,
2. կազմակերպման վստահելի ֆորմատներ:
Հիմա այդ երկուսն էլ չկան, սակայն կա մրցակցություն, որն արտահայտվում է միմյանց դեմ սև PR իրականացնելով: Դա պատկերացնենք գազոնի տեսքով, երբ որևէ բույս գլուխը բարձրացնում է, մյուսները փորձում են այն կտրել, բերելով ընդհանուր հավասարության, հավասարություն առանց բովանդակության:
Պետություններն ու ազգերը քաղաքական նախագծեր են, և այդ նախագծերի կազմման գործընթացը հենց կոչվում է «քաղաքական գործընթաց», իսկ փախվստահություն ապահովող մեխանիզմների ու կանոնների վրա հիմնված կազմակերպություններն այն գործիքներն են, որոնք միջոցով այդ «քաղաքական գործընթացը» սկսում է նյութականանալ կոնկրետ գործերում:
Եզրակացությունը պետք է պարզ լինի, մեզ պետք են հանրությանն ապագայի նախագծեր առաջարկող, հանրային վստահություն վայելելու համար կոնկրետ մեխանիզմների հիման վրա գործող քաղաքական սուբյեկտներ, որոնք հանրության համար բաց են ու թափանցիկ, ունեն որոշումների ընդունման հստակ կանոններ»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան