Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախցիները վճռական են». Արամ Վարդևանյան

«Արցախցիները վճռական են». Արամ Վարդևանյան
371
Երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ., 09:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ միջազգային փորձի իմաստով ազգերի ինքնորոշման իրավունքն իրացրած սուբյեկտ է: Արցախցիները վճռական են և չնայած այս պերմանենտ արհավիրքին ընկճված չեն:
Արցախի Հանրապետությունը, մեր անկախության հռչակման անկյունաքարերից է: Օրվա իշխանությունների Արցախից փաստացի հրաժարվելը հավասարազոր է հենց Հայաստանի անկախության հռչակման մեղմ ասած նսեմացմանը: Հետևաբար նման իրավիճակ կամ պայման ենթադրող որևէ պայմանագիր չի կարող լինել սահմանադրական և Հայաստանի շահերին համապատասխանող:
Օրվա իշխանություններն ունենալով բոլոր օբյեկտիվ միջազգային իրավական հիմքերը, ադրբեջանական ցեղասպան քաղաքականության փաստերն, որևէ միջոց չեն ձեռնարկում ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար: Խաղաղությունը ոչ մի իրավիճակում չի նշանակում պատմությունից, միջազգային իրավական երաշխիքներից հրաժարում:
Պետք է իսկապես հաճախ գնալ Արցախ, լինել Արցախում, կանգնել Արցախի կողքին»:

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան