«Առաքելությունը հանուն Մոսկվայի Երևանը թշնամուն հանձնելն է». Հայկ Մարտիրոսյան
![]() 255 Երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2022 թ., 19:00 ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «ԱՄՆ երկրորդ պաշտոնյայի հետ հեռախոսով խոսելն ու հայտարարելը, որ օգնության խնդրանքով դու դիմում ես ոչ թե իրեն, այլ իր թշնամի Ռուսաստանին, լավագույն վկայությունն է այն բանի, որ ամեն ինչ անում ես, որպեսզի հենց ԱՄՆ-ը քեզ չօգնի և որ դու պայմանավորվել ես այս պատերազմում ևս պարտություն կրելու վերաբերյալ, որպեսզի այն, ինչ քեզ ձեռնտու չէր ստորագրությամբ հանձնել, որպեսզի նախիրդ հանկարծ չըմբոստանա, հանձնելու ես ևս մեկ պարտության արդյունքում: Եվ այդ օպերացիան իրականացնելիս ամեն բան անում ես, որպեսզի ԱՄՆ-ը քեզ հանկարծ չխանգարի՝ քո ղեկավարած երկրին օգնելով: Այդ օգնությունը ցուցաբերելու ունակ և դա ցանկացող միակ պետությանը քո այս հեռախոսային խոսակցությամբ և վարքագծով հեռու ես պահում որևէ քայլ անելու հնարավորությունից, որովհետև իրեն, ըստ էության, բաց ասում ես, որ իրեն որպես պոտենցիալ դաշնակից անգամ չես դիտարկում, այլ իր թշնամուն որպես այդպիսին դիտարկելով՝ ինքդ թշնամի ես նրան: Եվ հիմա, Փաշինյանին այս երկու տարում իշխանության պահած նրա խորհրդարանական ընդդիմադիր գործընկերներն ու գործակիցներն էլի սկսել են հարձակումներ գործել ԱՄՆ և Արևմուտքի դեմ՝ մեղադրելով իբրև թե միայն բարոյական օգնություն առաջարկելու և ոչինչ չանելու մեջ: Եվ քոչարյանականներից, սերժականներից ոչ ոք ոչ մի բառ չի ասում այն մասին, որ նոր պատերազմի սկզբից արդեն 12 ժամ անց Մոսկվան այդպես էլ ոչինչ չի ասել ու ոչինչ չի արել: Մինչդեռ պաշտոնապես իբրև թե Հայաստանի միակ դաշնակիցն է և պարտավոր էր անմիջապես ներգրավվել Հայաստանի պաշտպանության գործում: Իհարկե, այս հարձակումը Բաքուն երբևէ չէր սկսի առանց Մոսկվայի թույլտվության: Բայց այս ամենի մասին դավաճանների երկու ճամբարներն էլ, իհարկե, լռում են և լռելու են: Նրանց թիրախը Մոսկվայի թշնամի Արևմուտքն է: Առաքելությունը՝ հանուն Մոսկվայի՝ Երևանը թշնամուն հանձնելը: Եվ երկուսն էլ խիստ հայրենասիրական շղարշի ներքո: Այս ամենում ծայրագույն մեղավորը ժողովուրդն է: Տանը նստած «Ֆեյսբուք»-ում է արտահայտվում: Փողոցները դեռ դատարկ են: Երևանում երեկոյան շքեղ ռեստորաններում հերթական քեֆերն են լինելու: Անպայման լինելու են»: Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
