«Խորհրդարանական ընդդիմությունն զբաղված է ընդամենը «ձեռքերը լվանալով»». Արման Բաբաջանյան
![]() 248 Չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ., 06:12 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Հիշո՞ւմ եք՝ ինչ էր ասում ընդդիմության առաջնորդը նախօրեին՝ ՔՊ-ն միայնակ ենք թողնում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ։ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությանը չմիանալը, սեփական տխմար ներքաղաքական օրակարգը որպես նախապայման ներկայացնելով սրանք ապացուցեցին, որ լրիվ անկեղծ են եղել երեկ, սակայն, մի վերապահությամբ՝ նրանք ոչ թե Արցախը վաճառելու գործում են ՔՊ-ին միայնակ թողել, այլ Արցախն ու Հայաստանն են միայնակ թողել, որովհետև, եթե իրականությանը համապատասխանում է պնդումը, որ իշխող մեծամասնությունն ունի «Արցախը ծախելու» ծրագիր, ապա ոչ թե լքում են խորհրդարանական ամբիոնը, այլ գնում են այնտեղ և օրուգիշեր աշխատանքով մերկացնում այդ ծրագիրը: Հիմնավորապես հրաժարվելով ստեղծված իրավիճակում քաղաքական ինստիտուցեիոնալ պայքարի բացառիկ հնարավորությունից՝ պայքարը տեղափոխելով փողոցներ և կրկեսին հարակից հյուրանոցային դահլիճներ՝ ԱԺ ընդդիմության մաս կազմող քաղաքական ուժերն ու գործիչները խուսափում են ստեղծված իրավիճակում սեփական պատասխանատվությունից: Սա նշանակում է, որ կա՛մ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում «Արցախը վաճառելու» մտադրության մասին պնդումը, և դա ընդամենը ներքին պոպուլիզմ է, կա՛մ խորհրդարանական ընդդիմությունը հակառակորդի հետ համաձայնեցված դավաճանաբար սպասում էր ադրբեջանական հարձակմանը, ըստ այդմ, հանրությանը պատրաստում էր իր համար ցանկալի զարգացումներին, և/կամ ԱԺ այդ հատվածը և նրանց մաս կազմող ուժերն օտարերկրյա գործակալական ցանցի մաս կազմելով գործում է ոչ թե Հայաստանի շահերից, այլ գլոբալ սպառնալիք համարվող այդ աշխարհաքաղաքական կենտրոնի, և/կամ խորհրդարանական ընդդիմությունն զբաղված է ընդամենը «ձեռքերը լվանալով»՝ առնվազն այդ ընդդիմության մի որոշակի, և որոշումների վրա ավելի մեծ ազդեցություն ունեցող մաս: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
