Շուրջ 6 ժամ ՔՊ-ականները պատերազմի հավանականության հարցն են քննարկվել․ նոր մանրամասներ Դիլիջանում կայացած հանդիպումից․ «Հրապարակ»
![]() 337 Չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ., 08:09 «Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը վարչապետի մասնակցությամբ ԱԺ նիստի ժամանակ բերանից թռցրեց, որ վերջին դեպքերից իրենք «հանկարծակիի չեն եկել», նախապես իմացել են հնարավոր հարձակման մասին ու Դիլիջանում շուրջ 6 ժամ հենց պատերազմի հավանականության հարցն են քննարկել։ Մենք արդեն գրել ենք այդ հավաքի մասին, տեղեկացրել ենք, որ Փաշինյանը թիմակիցներին ասել է, թե խաղաղության պայմանագրի կնքումը մոտ ապագայի հարց չէ, սակայն լավ կլինի, որ իրենք ասեն՝ մինչեւ տարեվերջ այն կնքվելու է։ Երեկ մենք նոր մանրամասներ իմացանք այդ հանդիպումից. Փաշինյանը ՔՊ-ականներին գրեթե բաց տեքստով ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է միջանցքը ստանալու համար, ապա հավելել է, որ իրենց խնդիրն է՝ գոնե 2 տարի պահել այս վիճակը, ֆռռացնել Ադրբեջանին, մինչեւ բանակը վերազինեն ու թույլ չտան ռազմական ճանապարհով խնդիրների լուծումը։ Փաստորեն, պատերազմից 2 տարի անց է Փաշինյանը հասկացել, որ բանակի ծախսերը ոչ թե կրճատելու, այլ բանակը վերազինելու անհրաժեշտություն կա։ Բանն այն է, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ Ալիեւը կտրուկ է դրել հարցը՝ կա՛մ միջանցքը տալիս ենք, կա՛մ ինքը դա վերցնում է ռազմական ճանապարհով»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
