ՔՊ-ում պերմանենտ քննարկումներ են․ «Հրապարակ»
![]() 316 Չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ., 08:30 «Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչև վարչապետի՝ խորհրդարան ժամանելը խմբակցության նիստ է հրավիրել և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին նախօրեի գիշերը ստեղծված իրավիճակը։ Վարչության անդամները, ովքեր հարձակումից ժամեր անց՝ գիշերը հավաքվել են կառավարությունում և Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել իրավիճակը, շարքային ՔՊ-ականներին տեղեկացրել են, որ հայկական զինուժը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի հնարավոր գրոհի մասին, և կարողացել են իբրև թե խափանել ադրբեջանցիների լայնամասշտաբ առաջխաղացումը։ Հայտարարել են, որ մի քանի հատվածներում ունենք դիրքային կորուստներ, սակայն Ադրբեջանը չի հասել իր վերջնանպատակին և չի կարողացել իր ուզած քարտեզով բացել Զանգեզուրի միջանցքի ճանապարհը: Ասել են, որ այս ագրեսիայի նպատակը հենց դա է եղել՝ միջանցքը ստանալը։ Խմբակցության նիստում քննարկել են նաև ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հարցը և եկել եզրահանգման, որ դեռևս դրա կարիքը չկա՝ ադրբեջանական զինուժը չի խորացել ՀՀ սուվերեն տարածքում։ Կատարվածը կարող են որակել որպես սահմանային կոնֆլիկտ և չսրել իրավիճակը: Փաստորեն, դեռ հույս ունեն Ադրբեջանի հետ լեզու գտնելու»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
