«Մեր առաջիկա անելիքները հետևյալն են». Կարին Տոնոյան
![]() 320 Հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ., 14:48 «5165» շարժման ղեկավար, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, գրել է. «Հարգելի՛ հայրենակից, նախ՝ երեկվա մասին: Ազգային Ժողովի մոտ հավաքն ինքնաբուխ էր, հընթացս ձևավորված ամբիոնը նույնպես և հետևաբար արված հայտարարություններն անկազմակերպ էին: Այն բոլոր հայտարարությունները, որոնք բռնության կամ քաոս հրահրող երանգներ ունեին, մեր սատարումը չունեն, դրանք մեր օրակարգի մաս չեն հանդիսանում: Մեր օրակարգը, մեր առաջիկա անելիքները հետևյալն են, որոնց շուրջ և տեղի է ունենալու ժողովրդի համախմբումը: Արձանագրենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հենարանը և նրա ապազգային ու հակապետական որոշումները սպասարկողները (նաև լուռ համաձայնությամբ), հետևյալ պետական մարմիններն են. Ազգային ժողով, Կառավարություն, Դատական համակարգի զգալի մասը, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն: Հենարան են նաև մեդիա դաշտի մի մեծ հատված, ներառյալ Հանրային Հեռուստաընկերություն և ռադիո, հասարակական կազմակերպություններ, տնտեսական դաշտում գերակա դերակատարներ, այդ թվում՝ օլիգարխիկ համակարգի մաս կազմող անհատներ, որոնք նաև սերտաճել են ներկա իշխանությանը: Մեր թիվ մեկ խնդիրն է զրկել երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձին հենարանից և հեռացնել նրան պաշտոնից, ձևավորել անցումային կառավարություն, իրականացնել ճգնաժամային կառավարում, պետության ռեսուրսներն առաջանահերթ ուղղել Հայաստանի անվտանգային համակարգի վերականգնմանը, վերազինել մեր բանակը նոր տեխնոլոգիական մարտական կարողություններով և ունակություններով՝ տալով նրան հնարավորություն ապահովելու Հայաստանի Սահմանադրությամբ բանակի վրա դրված պարտավորությունը՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Վերոնշյալն իրագործելու համար հարկավոր են հետևյալ գործողությունները. Գործողությունների խումբ 1. Ժամանակավորապես (մինչև վարչապետի պաշտոնն զբաղեցնողի հրաժարականը) պարալիզացնել հակապետական որոշումների հենարան հանդիսացող պետական կառույցների, կազմակերպությունների, խմբերի և անհատների հանցավոր համագործակցությունը: Սրա համար հարկավոր է այսօրվանից սկսած ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով արգելափակել Կառավարության հիմնական մարմիններում՝ նախարարություններում, մարզպետարաններում և բուն կառավարության նստավայրում որևէ տեսակի գործունեություն: Դուրս եք գալիս փողոց, ինքնակազմակերպվում եք և խաղաղ գործողություններով արգելափակում եք նշված մարմինների նստավայրերը և խաթարում եք դրանց գործունեությունը մինչև համապատասխան անձի հրաժարականը: Այս նույն գործողություններն ենք իրականացնում նաև Բարձրագույն դատական խորհրդի, Հանրային հեռուստաընկերության և այլ իշխանական լրատվամիջոցների, իշխանության սատարող հասարակական կազմակերպությունների և օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հիմնական ձեռնարկությունների նկատմամբ: Գործողությունների խումբ 2. Զուգահեռ, շրջափակում ենք Ազգային Ժողովի շենքը, ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով և բացատրական աշխատանքներով ուղղորդում ենք ՔՊ կուսակցության պատգամավորներին ներկայանալ Ազգային ժողով և միանալ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձին անվստահություն հայտնող փաստաթղթին. սա, ժողովրդի պահանջի համաձայն, երեկ ԱԺ ընդդիմադիր ուժերը պարտավորվել են նախաձեռնել: Նշված մարմինների, կազմակերպությունների և անհատների գործունեությունը խաթարող անհնազանդության խաղաղ գործողություններն իրականացվում են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հրաժարականին: Գործողությունների խումբ 3. Առաջին երկու խումբ գործողություններին զուգահեռ ձևավորվում է անցումային կառավարության օրակարգը և այդ օրակարգն իրականացնող մարդկանց շրջանակը: Ժամանակավոր՝ անցումային կառավարության ղեկավարը՝ վարչապետը, կլինի անձ, որը գործելու է միայն հայտարարված օրակարգի շրջանակներում և կատարելու է ճգնաժամային կառավարման կոլեգիալ որոշումները, նա պետք է վայելի հանրային բարձր վստահություն: Միաժամանակ, հայտարարում ենք, որ բոլոր այն պետական ծառայողները և պետական մարմինների այն բոլոր ներկայացուցիչները, ՔՊ բոլոր պատգամավորները, որոնք հրապարակայնորեն կհրաժարվեն վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, կստանան անվտանգության երաշխիքներ անցումային կառավարության կողմից, որը կապահովի և կերաշխավորի նրանց և նրանց ընտանիքների անվտանգությունը: Վերջապես, խոսքն ուղղում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձրագույն սպայական կոչում ունեցող հրամանատարական ներկա և նախկին կազմերի բոլոր ներկայացուցիչներին: Հրաժարվե՛ք վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, միացե՛ք մեզ՝ ժողովրդին, միասին վերականգնենք խարխլված անվտանգային համակարգը: Հայ ազգն սպասում է իր արժանավոր զավակների համախմբանը՝ հանուն պետության ու ժողովրդի գործուն և նվիրական քայլերի: Աստված օրհնի մեր ժողովրդին, մեր պետությունը և մեր պետության ու ժողովրդի անվտանգության երաշխավոր բանակը»: Աղբյուրը` Կարին Տոնոյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
