Հանդիպել է նաև նախկին նախագահների հետ. «Հրապարակ»
![]() 238 Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 08:30 «Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օրերս հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, և «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»: Տեղեկացրել էինք, որ նախօրեին նա հանդիպել է Վեհափառի հետ: Հանդիպման վերաբերյալ երեկ Մայր Աթոռից հայտնել են, որ Ամենայն հայոց հայրապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Իշխան Սաղաթելյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ: Փորձեցինք ճշտել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույնպե՞ս, Սաղաթելյանն ասաց. «Այս պահին՝ այսքանը։ Հանդիպումներ տեղի ունեցել են, աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են, արդյունքների մասին կտեղեկացնենք»։ Սակայն մենք պարզեցինք, որ հանդիպումներ եղել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում տեղի չի ունեցել»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
