«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ». Արման Թաթոյան
![]() 4649 Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 21:24 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք հավաքագրում և ամրագրում ենք ադրբեջանական պատերազմական հանցանքների՝ ՀՀ զինծառայողների խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր և լուսանկարներ։ Կատարվում է ադրբեջաներենից թարգմանություն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, իրականացվում է ամրագրում և վերլուծություն։ Այս պահի ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինծառայողները գործում են նույն սկզբունքով, ինչ 2016թ. Ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ։ Գործում են առանձնակի դաժանությամբ, ցինիկաբար՝ վստահ լինելով, որ ոչ միայն չեն պատժվելու, այլ արժանանալու են իրենց ղեկավարների գովեստին։ Օրինակ՝ մի տեսանյութում մերկացրել են սպանված հայ կին զինծառայողի և կատարել դաժանություններ, այդ թվում՝ մարմնի մասնատումներ: Այդ նույն հայ կնոջ մարմնի վրա մեծ տառերով գրել են ադրբեջանական հատուկ ջոկատի անվանումը՝ «YAŞMA» կամ «ՅԱՇՄԱ»: Այսինքն՝ հենց նրանք են հանցանքը կատարել: Նույն տեսանյութում ադրբեջաներով նշում են, որ սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին՝ մերկ վիճակում։ Ինչպես այս, այնպես էլ մյուս դեպքերի մանրամասներն այս հրապարակումով չեն ներկայացվում, դրանք կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին: Ադրբեջանական զինված ուժերն այս դաժանությունները տեսանկարել են և հատուկ հրապարակել այնպես, որ տարածվի հայկական տիրույթում՝ մարդկանց ահաբեկելու նպատակով։ Մեր կողմից ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների ամրագրումն ունի ադրբեջանական իշխանություններին քրեական հետապնդման ու պատժի ենթարկելու համար հիմքեր ապահովելու նպատակ։ Հավաքագրվում և ամրագրվում են նաև քաղաքացիական բնակչությանը հասցված վնասների վերաբերյալ ապացույցները։ Միանգամայն հստակ է՝ Այս վայրագությունները ոչ թե իրարից առանձին հանցանքներ են, այլ ադրբեջանական իշխանությունների պետական միասնական ատելության քաղաքականության հետևանքներ, միասնական շղթայի մասեր։ Խոշտանգողներն անգամ օգտագործում են նույն արտահայտությունները, ինչ Ադրբեջանի պաշտոնյաները։ Այս քաղաքականությունը ոչ միայն չի դադարել, այլ գնալով ավելի է խորացել՝ հասնելով բացահայտ ֆաշիզմի։ Եվ այս ամենն էլ խրախուսվում է այս հրեշավոր հանցանքների համար բացարձակ անպատժելիությամբ։ Այս իրավիճակում մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ։ Դա ծառայում է ադրբեջանական շահերին և օգնում նրանց՝ «խաղաղության» շղարշով ծածկելու սեփական նենգ մտադրությունները»: Աղբյուրը` Արման Թաթոյան |
«Իշխանական քարոզչամեքենաներով տարածվող լուրերն ինձ լռեցնելու նպատակ են հետապնդում». Միհրան Մախսուդյան
195Երեկ, 22:00«Նիկոլը լավ գիտի՝ ամենամանր «ճայթյունից» ինչ «հրդեհ» կարող է բռնկվել, ուստի բնում խեղդում է յուրաքանչյուր դրվագ». Արմեն Հովասափյան
120Երեկ, 20:54«Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ հայ մարդ». Լիդյա Մանթաշյան
209Երեկ, 20:42«ՀԷՑ-ի պետականացման որոշումը ճիշտ ռազմավարական քայլերից մեկն է». Սեդա Աղբալյան
268Երեկ, 18:56«Իշխանությունը թիրախավորել է ազնվականությունը և մասնավոր սեփականության իրավունքը». Վարդան Բալյան
264Երեկ, 18:42«Միեւնոյն զօրակցութիւնը կը ցուցաբերէի՞ք Հռոմի Պապին նկատմամբ որեւէ նման արտայայտութեան». ՀՅԴ
155Երեկ, 18:18«Եթե ամեն ինչ բացահայտել էր Աբազյանը, ինչո՞ւ հեռացրեցիք»․ Էլինար Վարդանյան
189Երեկ, 17:36«Աշխարհում չկա պետություն, որը լիարժեք ինքնիշխան որոշումներ է կայացնում»․ Սուրեն Սարգսյան
177Երեկ, 17:30