«Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել այդ աջակցությունը»․ Վարդան Ոսկանյան
![]() 305 Կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ., 15:11 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան ալիքում գրում է. «Եթե մի կողմ թողնենք Նենսի Փելոսիի այցն իբր «փրկչական» առաքելություն ներկայացնելու հատկապես սոցցաներում տիրող հրճվանքը մի կողմից, և Ռուսաստանի «դիվականացումն» ու մեր լալկանությունը՝ մյուսից, ու փորձենք հասկանալ, թե Հայաստանն ինչ իրական օրակարգ կարող է առաջ մղել այս ամենի համատեքստում, ապա նախ պետք է սթափվել և լրջանալ։ Մեր ազգային շահերի և անվտանգային սպառնալիքների տեսանկյունից աշխարհում կան երկու դիվական և ծավալապաշտական վարչախմբեր՝ Բաքվում և Անկարայում, որոնցից առաջինը օբյեկտիվորեն բռնապետական է, իսկ երկրորդը՝ ավտորիտար։ Ըստ այդմ, դատելով, հենց Ն․ Փելոսիի հայտարարություններից, ԱՄՆ-ը ոչ միայն որևէ կերպ չի կարող աջակցել դրանց, այլ նաև պետք է օժանդակի Հայաստանին հենց դրանց դեմ պայքարում։ Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել այդ աջակցությունը։ Այս առումով՝ նվազագույնը, որ կարող է անել համաշխարհային գերտերություն ԱՄՆ-ը՝ 1․ Դադարեցնել ցանկացած ռազմաքաղաքական օժանդակություն Բաքվի բռնապետական վարչախմբին և ծրագրել ու սկսել կյանքի կոչել Բաքվում ալիևյան վարչախմբի փոփոխություն, որին կարող է նպաստ բերել նաև Հայաստանը։ 2․ Խստագույն պատժամիջոցների պայմաններում Հայաստանին տրամադրել բացառիկ արտոնություններ (ընդ որում, դրանք կարող են լինել լռելայն համաձայնության արդյունք) Ռուսաստանի և Իրանի համար դառնալու հարթակ այդ պատժամիջոցների հետևանքները մեղմելու առումով։ Դա հնարավորություն կտա Երևանին վերականգնելու իր սուբյեկտայնությունը միջազգային գործընթացներում, աննախադեպ ծավալներով վերականգնելու մեր պետության անվտանգության համակարգը և Հայաստանը դարձնելու Թուրքիայի մրցակից փաստացի առանձնաշնորհյալ իրավունքներով օժտված կարևորագույն «ամորտիզացիոն» հարթակ , որի միջոցով Վաշինգտոնը կարող է հարաբերվել նաև Թեհրանի և Մոսկվայի հետ։ Կան մի քանի այլ հնարավորություններ ևս, բայց այս ամենն իրացնել փորձելու համար կրկին նախ պետք է սթափվել ու լրջանալ և լուծել խնդիրները Հայաստանի ներսում»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
