«ՀԱՊԿ անդամը չի կարող ԱՄՆ-ից ռազմական աջակցություն ստանալ». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Եկեք հստակեցնենք պատկերը. ՀԱՊԿ անդամը չի կարող ԱՄՆ-ից ռազմական աջակցություն ստանալ
Այո՛, արդեն գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն իրոք շահագրգռված է Հայաստանին օգնելու (անգամ՝ զենքով ու բանակի վերապատրաստմամբ): Հայաստանը միակ ժողովրդավարական երկիրը չէ, որին ԱՄՆ-ն օգնում է պաշտպանվել բռնապետություններից: Ընդ որում՝ առաջիկայում ԱՄՆ-ում նաև խորհրդարանական թեժ ընտրություններ են, որոնց ժամանակ դեմոկրատներին շատ են պետք ամերիկահայերի քվեները:
Բայց պետք չէ մոռանալ, որ Հայաստանն ԱՄՆ-ի թշնամի Ռուսաստանի՝ ֆորմալ առումով դաշնակիցն է: Եթե ԱՄՆ վարչակազմը զենք մատակարարի ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանին, ապա լուրջ պրոբլեմներ կունենա երկրի ներսում (և նույն ընտրություններում):
ԱՄՆ ընտրողները չեն հասկանա, թե ինչու է իրենց երկրի ղեկավարությունը զենք տալիս իրենց թշնամու՝ ՀԱՊԿ անդամ դաշնակցին: Ընդ որում՝ ընտրողների դժգոհությունը, անկասկած, կքաջալերվի նաև ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից ու թուրքական և ադրբեջանական լոբբիով:
Բայց եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա բոլոր ամերիկացիներին ավելի քան պարզ կլինի, թե ինչու է իրենց վարչակազմը զենքով (ու բանակ կառուցելով) օգնում Հայաստանին:
Հետևաբար, այո՛, ԱՄՆ-ն կարող է այժմ շատ քաղաքական լծակներ գործադրել՝ Հաայստանի դեմ հարձակումը կանգնեցնելու կամ հետաձգելու համար (և դա, ինչպես տեսնում եք, բարեհաջող արվում է), բայց ՀԱՊԿ անդամ Հայաստանին զենքի էական մատակարարում կամ զորքի համար փորձի փոխանակում չի լինելու:
Հ. Գ. Խնդրում եմ «թող տակից օգնի», «կարա գաղտնի օգնի» և այլ հեքիաթների չտրվել»:

«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
1412:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
6710:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
7910:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
12303:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
17602:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
14900:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
127Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
113Երեկ, 22:54