Հակառուսական պահվածքը խրախուսվում է. «Հրապարակ»
![]() 224 Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 10:18 «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում արտահերթ հանդիպում ունեցավ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Արտահերթ, քանի որ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ սովորաբար հանդիպում է ամեն ամսվա վերջին շաբաթ օրը, մինչդեռ վերջին զարգացումները փոխել են պլանները և, ի պատասխան հակառուսական տրամադրությունների աճի մասին որոշ գործիչների վերջին օրերի հայտարարություններին ու զգուշացումներին, Փաշինյանը որոշել է հավաքել իր արևմտամետ կլիենտներին և հորդորել, որ էլ ավելի ուժեղացնեն հակառուսական և պրոարևմտյան քարոզչական գիծը։ Քննարկում է եղել նաև վերջին իրադարձությունների և հատկապես Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցի վերաբերյալ, արևմտամետներին հետաքրքրել է՝ ի վերջո ԱՄՆ-ն ընդունելո՞ւ է Հայաստանին իր գիրկը և ե՞րբ ենք դուրս գալու ՀԱՊԿ-ից, սակայն կոնկրետ պատասխան չի հնչել: Փաշինյանը հասկացրել է, որ քանի հստակ երաշխիքներ չեն ստացել արևմուտքից, ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլը խիստ վտանգավոր կարող է լինել»: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
