«Այս իշխանություններից որևէ մեկին, վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, չեմ տեսել բանակի կողքին»․ Սեյրան Օհանյան
![]() 252 Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 13:24 «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը խոսելով ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականության մասին, ընդգծեց․ «Ժողովրդի համախմբվածությունը, ռազմավարական կամք ձևավորելը, մարտական ոգին բարձրացնելը այս իշխանությունների ամենակարևոր խնդիրներից մեկն է, եթե մենք կանգնած են վտանգի առաջ, ապա նրանք՝ սկսած առաջին դեմքից, իրավունք չունեն փողկապները կապված պտտվեն, նրանք բոլորը պետք է համախմբված լինեն ժողովրդի հետ։ Առաջին հերթին բանակին թիկունք կանգնեն, սակայն այս իշխանություններից որևէ մեկին, գոնե վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, ես չեմ տեսել բանակի կողքին՝ առաջին գծում։ Իրադրությանը լիիրավ չտիրապետող, իրադրությանը ոչ համահունչ, խուճապ տարածող հայտարարություններն այս պահին անընդունելի են, եթե պետք է ժողովրդին նախապատրաստել, ապա կան միջոցառումներ, որոնց պետք է պատրաստվել լուռ, ծածուկ, և կան միջոցառումներ, որոնց պետք է հրապարակավ դիմագրավել։ Այս իշխանությունները այդ ամենին չեն տիրապետում»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
