«Գիշերով հավաքվել փակ շենքի մոտ և պահանջել գործողություն, ի՞նչ գործողություն». Արթուր Խաչատրյան

Այսօր «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանելով հարցին, թե ինչու Ազգային Ժողովի դիմաց տեղի ունեցած հավաքը ոչ մի արդյունք չտվեց, Խաչատրյանը ասաց․ «Ընդդիմությունը ունի այնքան ռեսուրս, որքան մարդ կանգնած է իր թիկունքում, ընտրություններին 300 հազար մարդ քվեարկել է մեր օգտին, բայց ուժը բավարար չի, ուզենալը ուրիշ բան է, կարող է ուզենան իրենց խոհանցում, սոցիալական կայքերում, բայց ուզենալ և այդ ցանկությունը գործողության վերածելը տարբեր բաներ են»։
Դիտարկմանը, թե մարդիկ ասում են՝ մենք պատրաստ ենք, դուք մեզ սցենար չեք տալիս, մեզ տանում, քայլեցնում եք, արդյո՞ք կլինի փոփոխություն դեպի գործողությունը, Խաչատրյանը պատասխանեց․ «Դու անում ես գործողություն՝ ելնելով նրանից, թե ինչքան մարդ է հավաքվել, օրինակ՝ 5000 հոգին չի կարող ակնկալել մի գործողություն, որի հաջողության համար անհրաժեշտ է 50․000 հոգի։ Հավաքվել գիշերը՝ 10 հազար հոգով Բաղրամյանում և առավոտյան գալ 50 հոգի, դրանով հարց չի՛ լուծվի, եթե հաջորդ օրը առավոտյան մեզ հետ լինեին ԱԺ դիմաց, պրոցեսները կարող էին ուրիշ ճանապարհով գնալ։ Ես կարծում եմ, որ մենք այդ պահին ճիշտ ենք վարվել, որովհետև գիշերը ժամը 11-ին հավաքվել փակ շենքի մոտ և պահանջել գործողություն, ի՞նչ գործողություն, առավոտյան ժամը 9-ին էլ պիտի հավաքվեին մարդիկ։ Մտնեինք դատարկ շենք, որ ի՞նչ անեինք, գոնե հաջորդ առավոտյան պիտի արվեր»։

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
6303:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
6602:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
14900:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
182Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
180Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
116Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
215Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
112Երեկ, 16:24